«Մենք հավաքվել ենք այստեղ ոչ միայն խոսելու ՀՀ ապագայի մասին, այլ սկսելու այդ ապագան։ Հայաստանի ապագան չի որոշվելու հանգամանքներով, այլ մեր ընտրությամբ այսօր կատարում ենք այդ ընտրությունը, մենք ընտրում են ստեղծող և հաղթող պետության ճանապարհը, և այն ունի 7 հստակ ուղղություն»,- «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման մեկնարկին հայտարարեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության համահիմնադիր, տնտեսական թիմի ղեկավար Դավիթ Անանյանը։
Նա ներկայացրեց յոթ ուղղություն-մեկ ճանապարհ բանաձևը և ասաց․ «Հայաստանը դարձնելու ենք միջազգային տնտեսական կենտրոն, որտեղ գործում են հստակ կանոններ և կարգապահություն, գիտությունը վերածելու ենք տեխնոլոգիայի, ստեղծելու ենք այնպիսի հարկային ու ներդրումային միջավայր, որ ՀՀ-ում աշխատելն ու ներդրում անելը լինի շահավետ»։
Կարդացեք նաև
Դավիթ Անանյանը հայտարարեց՝ փոքր խանութը չպետք է պարտվի մրցակցությանը․ «Մենք պայքարելու ենք, որ մրցակցությունը լինի արդար, որ խոշոր ու ցանցային հիպերմարկետները գիտակցեն իրենց պատասխանատվությունը համայնքի և տեղական տնտեսության համար։ Հարկման դրույքաչափը նվազեցվելու է, վաճառքի հարկը լինելու է պարզ ու կանխատեսելի, վարչարարությունը՝ թեթև ու ոչ պատժիչ»։
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































