Լրահոս
Օրվա լրահոսը

«Պետություն ենք ստեղծելու, որտեղ ամեն ինչ օրենքով է որոշվելու, ոչ թե sms-ով»․ Լիպարիտ Դրմեյան

Փետրվար 28,2026 20:30

«Ես այստեղ եմ, մենք այստեղ ենք որոշելու մեր երկրի ճակատագիրը, որոշելու մեր երկրի ապագան, պաշտպանելու այն և հզորացնելու մեր պետությունը։ Պետություն, որտեղ ամեն ինչ որոշվելու է օրենքով, այլ ոչ թե հեռախոսազանգով կամ SMS միջոցով, որտեղ պաշտոնը նվեր չէ, այլ ծանր բեռ, պարտականություն, պատասխանատվություն»,-«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման ժամանակ հայտարարեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության անդամ Լիպարիտ Դրմեյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

Լիպարիտ Դրմեյանը վստահեցրեց՝ ստեղծելու են պետություն, որտեղ պետական համակարգը ծառայում է քաղաքացուն, ոչ թե իշխող խմբին․ «Մենք կառուցելու ենք համակարգ, որի հիմքում լինելու է կայուն, հստակ ու բոլոր քաղաքացիների համար տեսանելի ու թափանցիկ մեխանիզմներ։ Քաղաքացու ճակատագիրը չպետք է կախված լինի չինովնիկի քմահաճույքից, այս կամ այն որոշումից։ Հանրային պաշտոնները, պետական պաշտոններն այլևս չեն լինելու մատուցած ծառայությունների համար տրվող նվեր, չեն լինելու հիփոթեքային վարկը մարելու միջոց, չեն լինելու սեփական բարեկեցությունն ապահովելու միջոց»։

«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728