«Ես ուզում եմ արժանապատիվ ապագա, որ ունեինք»,- «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառման մեկնարկից առաջ լրագրողների հետ զրույցում ասաց հաշվապահ, աուդիտոր, «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության գաղափարակից, Փի-Էյջ-Փի Փարթնըրզ» ՓԲԸ-ի տնօրեն Հովհաննես Պետրոսյանը։
Ձեզ թվում է, որ մեզ ազգային արմատներից կտրեն, կարող ենք երջանիկ լինե՞լ․ «Մեզ մանկուրտ են սարքում։ Չեմ ուզում մանկուրտ լինել։ Վերջերս ինչ-որ բան եմ լսել, որ ասում են՝ կրթությունը նորաձև է։ Սկսած Հին Հռոմից ու դրանից առաջ՝ կրթությունը նորաձև չէ, այլ կենսակերպ։ Առանց կրթության ոչինչ չի լինի։ Դա կենսական անհրաժեշտ պայմաններից մեկն է»։ Հովհաննես Պետրոսյանը Նիկոլ Փաշինյանի աններելի սխալն է համարում, որ «այսօր Ղարաբաղը զավթված է»։
«Շանթ դաշինք» կուսակցության անդամ Ռոբերտ Ավետիսյանն էլ նշեց՝ դաշինքով մասնակցում են ընտրություններին այն տրամաբանությամբ, որ այլ ուժերի ձայները չփոշիանան․ «Պետք է ամեն դեպքում հաշվի առնենք, որ անօրեն իշխանությունների դեպքում մի քիչ դժվար է այդ ամենը անել»։ Հարցին՝ սոցհարցումներ իրականացրե՞լ եք, իշխանությունները քանի՞ տոկոս ձայն ունեն և ընդդիմությունը որքան, նա պատասխանեց․ «Սոցհարցումներ, խորը հետազոտություններ արվել են։ Դրանք ցույց են տալիս ընդհանուր տրամաբանությամբ միշտ 40+ տոկոս՝ վարչական ռեսուրսը հաշվի առնելով, բայց 50-ը չի անցնում։ Ընտրություններով, օրինական ճանապարհով պետք է իշխանափոխություն արվի։ Սակայն հաշվի առնելով անցած 35 տարվա տրամաբանությունը և այն ժողովուրդը, որ երկու անգամ Նիկոլ Փաշինյան է ընտրել, մի քիչ վատատեսական հայացքներ էլ կան»։
Կարդացեք նաև
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության ծրագրի ներկայացման միջոցառումն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































