Լրահոս
Օրվա լրահոսը

Արտաշատում մի քաղաքացի դուռը փակեց վարչապետի առաջ՝ թույլ չտալով նրան մուտք գործել իր խանութ. այս թեման տարածելով մեր քաղաքացիներին ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար է Փաշինյանը. Արայիկ Հարությունյան

Փետրվար 28,2026 21:58

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է. «Ուզում եմ երկու բառ գրել այսօրվա միջադեպի մասին: Արտաշատում մի քաղաքացի դուռը փակեց վարչապետի առաջ՝ թույլ չտալով նրան մուտք գործել իր խանութ: Նա հարյուրավոր մեր քաղաքացիներից մեկն էր, որը գնաց այդ քայլին: Մյուսները վարչապետին ու մեր թիմին շատ ջերմ ընդունեցին:
Մահվան և սգի գործակալները, որոնք առավոտյան մեզ ուզում էին ներքաշել տարածաշրջանային հակամարտության մեջ, երեկոյան նոր թեմա գտան՝ հերոսացնելով դուռը փակողին:

Նրանք անգամ չեն հասկանում, որ այս թեման տարածելով մեր քաղաքացիներին ցույց են տալիս, թե որքան ժողովրդավար է Փաշինյանը, որ այսպիսի ազատություն է բերել իր քաղաքացուն»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728