Լրահոս
Օրվա լրահոսը

Բացահայտվել է սպանության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է

Փետրվար 28,2026 22:09

Փետրվարի 27-ին Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունում և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արտաշատի 41-ամյա մի բնակիչ Տոյոտա մակնիշի մեքենայով գտնվում է Դվին գյուղում, իր մոտ ունի ապօրինի ինքնաձիգ և մի խումբ տղամարդկանց հետ նախապատրաստում են սպանություն։

Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում, համագործակցելով Քրեական ոստիկանության հատուկ նշանակության վարչության ծառայողների հետ, Դվին գյուղի դաշտամիջյան հատվածում նույն գյուղի բնակիչ 54-ամյա տղամարդուն պատկանող շինությունում հայտնաբերվել և զենք-զինամթերք ձեռք բերելու և պահելու հիմնավոր կասկածանքով ձերբակալվել և Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչություն են տեղափոխվել 54-ամյա տղամարդը, Արտաշատի բնակիչ՝ 41-ամյա, Դվին գյուղի բնակիչ՝ 34-ամյա և Արմավիրի մարզի Մուսալեռ գյուղի բնակիչ՝ 37-ամյա տղամարդիկ։

Տոյոտայի զննությամբ՝ մեքենայի սրահի ակնհայտ տեսանելի հատվածում հայտնաբերվել է ինքնաձիգը։

Տղամարդիկ ներկայացվել են Արարատի մարզային քննչական վարչություն։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։

ՀՀ ՆԳՆ հանրային հաղորդակցության և իրազեկման վարչություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն    
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728