«Իրանն այսօր»– Իրանի Մինաբի դպրոցում զոհերի թիվն արդեն հասել է 85-ի՝ ըստ Իրանի իշխանությունների։
Աշխարհագրական տեղորոշումը ցույց է տալիս, որ դպրոցի հարևանությամբ կա ռազմաբազա և թռիչքուղի, որտեղից թռիչքներ են իրականացնում իրանական Աբաբիլ-3 հետախուզական ԱԹՍ-ները։
Բայց թռիչքուղին գտնվում է դպրոցի շինությունից մոտ 1 կիլոմետր հեռավորության վրա, և դպրոցին հարվածը չի կարող արդարացվել թիրախավորման շեղումով։
Իրանից հայտնում են, որ մինչև այժմ 24 նահանգ է թիրախավորվել։ Կա 201 զոհ, 747` վիրավոր։

















































