Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Ա. Վեհափառ Հայրապետը շեշտեց Պաքուի մէջ բանտարկուած հայ ռազմագերիներու ազատ արձակումը

Մարտ 01,2026 09:55

Շաբաթ, 28 Փետրուար 2026-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետին այցելեց Արցախի Հայ Յեղափոխական Դաշնակցութեան (Հ.Յ.Դ.) Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Արա Պուլուզեան, ընկերակցութեամբ Լիբանանի Հ.Յ.Դ. Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի:

Արցախի Կեդրոնական Կոմիտէի ներկայացուցիչը Նորին Սրբութեան ընդհանուր գիծերով պարզեց Արցախի հայութեան կատարած աշխատանքները եւ դիմագրաւած մարտահրաւէրները: Ան իր գնահատանքը յայտնեց Արցախի հայութեան իրաւունքներու պաշտպանութեան գծով Վեհափառ Հայրապետին եւ Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան տարած աշխատանքներուն:

Նորին Սուրբ Օծութիւնը, իր կարգին, շեշտեց Արցախի իրաւունքներու պաշտպանութեան հրամայականը եւ այս ծիրէն ներս արցախցիներուն վերադաձի իրաւունքը, Պաքուի մէջ բանտարկուած հայ ռազմագերիներու ազատ արձակումը եւ Արցախի եկեղեցիներուն ու պատմական կոթողներուն պաշտպանութիւնը՝ միջազգային օրէնքներու համաձայն:

Վեհափառ Հայրապետի հետ հանդիպումէն ետք, Արա Պուլուզեան եւ Ալպեր Պալապանեան ուղղուեցան Կաթողիկոսարանի Սրբոց Նահատակաց յուշարձան-մատուռ եւ ի յիշատակ Սումկայիթի զոհերուն՝ ծաղկեպսակ զետեղեցին:

ՄԵԾԻ ՏԱՆՆ ԿԻԼԻԿԻՈՅ ԿԱԹՈՂԻԿՈՍՈՒԹԻՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031