ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփի գրառումը Truth սոցիալական ցանցում
Խամենեին՝ պատմության ամենաչար մարդկանցից մեկը, մեռած է։
Սա արդարություն է ոչ միայն Իրանի ժողովրդի համար, այլև բոլոր այն մեծ ամերիկացիների և աշխարհի բազմաթիվ երկրների մարդկանց համար, ովքեր սպանվել կամ խեղվել են Խամենեիի և նրա արյունարբու մարդասպանների հրոսակախմբի կողմից։
Նա չկարողացավ խուսափել մեր հետախուզությունից և բարձր տեխնոլոգիական հետևող համակարգերից, և Իսրայելի հետ սերտ համագործակցության արդյունքում՝ չկար ոչինչ, որ նա կամ նրա հետ սպանված մյուս առաջնորդները կարող էին անել։
Կարդացեք նաև
Սա մեծագույն հնարավորություն է իրանցի ժողովրդի համար՝ հետ ստանալու իրենց երկիրը։
Մենք լսում ենք, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ/КСИР), զինվորականների և անվտանգության ու ոստիկանության այլ ուժերի ներկայացուցիչներից շատերն այլևս չեն ցանկանում կռվել և մեզնից անձեռնմխելիություն են խնդրում։
Ինչպես ես ասացի անցյալ գիշեր. «Հիմա նրանք կարող են անձեռնմխելիություն ստանալ, հետո նրանց բաժին կհասնի միայն մահը»։
Հուսանք, որ ԻՀՊԿ-ն և ոստիկանությունը խաղաղ կերպով կմիավորվեն իրանցի հայրենասերների հետ և կաշխատեն միասին՝ որպես մեկ միասնություն, որպեսզի երկրին վերադարձնեն այն վեհությունը, որին նա արժանի է։
Այս գործընթացը պետք է շուտով սկսվի, քանի որ ոչ միայն Խամենեին է զոհվել, այլև հենց երկիրը ընդամենը մեկ օրում լուրջ վնասներ է կրել և նույնիսկ փաստացի ոչնչացվել է։
Զանգվածային և թիրախային ռմբակոծությունները, սակայն, առանց ընդմիջման կշարունակվեն մեկ շաբաթ կամ այնքան ժամանակ, որքան կպահանջվի մեր նպատակին հասնելու համար՝ ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ ՄԵՐՁԱՎՈՐ ԱՐԵՎԵԼՔՈՒՄ ԵՎ, ԻՐՈՔ, ԱՄԲՈՂՋ ԱՇԽԱՐՀՈՒՄ։

















































