Լրահոս
Օրվա լրահոսը

Իլհամն ու ֆաշիզմը երկվորյակ եղբայրներ են․ «Հայացք Երեւանից»

Մարտ 01,2026 10:29

Երջանկահիշատակ ռուս բանաստեղծի քանքարն ունենայի՝ կգրեի Լենինի ու պարտիայի մասին նրա հայտնի ստեղծագործության ծաղրերգությունը՝ հիմքում դնելով մերօրյա մի նմանակ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի կերպարը եւ ֆաշիզմի հետ իր սերտ կապի թեման: Իլհամն ու ֆաշիզմը երկվորյակ եղբայրներ են, մենք ասում ենք Իլհամ՝ հասկանում ենք ֆաշիզմ, մենք ասում ենք ֆաշիզմ՝ հասկանում ենք Իլհամ: Սա՝ ըստ ՀՀ մամուլում մերթ ընդ մերթ հանդիպող կարծիքների ու գնահատականների: Այժմ՝ ըստ էության:

Ադրբեջանն, արդարեւ, ֆաշիստական երկիր է եւ այդու՝ մեծ վտանգներ է ներկայացնում ինչպես անմիջական հարեւանների, այնպես էլ հարավկովկասյան տարածագոտու համար: Բայց նախ՝ պարտավոր ենք հիմնավորել մեր պնդումները, այլապես դրանք կհնչեն իբրեւ անապատի քամիներ: «Հայացք»-ի դատողությունները մերկապարանոց չեն, այլ հիմնված են պատմաքաղաքական փորձի վրա: Մասնավորապես՝ ունենք ժամանակի քննությունն անցած՝ ֆաշիստական Իտալիայի եւ ազգայնական Գերմանիայի օրինակները, ուստիեւ՝ համեմատություններ անելու հնարավորություն:

Եթե կողք-կողքի դնենք ներկայիս Ադրբեջանը եւ անցած դարի 30-40-ական թվականների Իտալիան կամ Գերմանիան՝ իրենց կացութաձեւով ու յուրահատկություններով, պատկերը կբյուրեղանա: Պետք է հաշվի առնել, որ ֆաշիզմը եւ ազգայնականությունը ունեն որոշակի յուրահատկություններ կամ չափորոշիչներ, որոնք, ըստ մեր հետազոտությունների, բնորոշ են թե՛ ներկա Ադրբեջանին, թե՛ այն ժամանակվա Իտալիային ու Գերմանիային: Սկսենք Ադրբեջանից: Այդ երկրում գործում է կառավարման բռնապետական եւ կենտրոնացված համակարգ, որտեղ չկա ընդդիմություն, քաղհասարակություն, ընտրությունները ձեւական են, եւ ողջ քաղաքականությունը որոշում է մեկ անձ, որն Արցախի 44-օրյա պատերազմից հետո ազգային հերոս է հռչակվել:

Իտալական ֆաշիզմի եւ գերմանական ազգայնականության համար տիպական այնպիսի գծերը, ինչպիսիք են անազատ խոսքն ու անազատ մամուլը, ազգայնական քարոզչությունը, առաջնորդի պաշտամունքը, ուժի ու ռազմականացման պաշտամունքը, էթնիկ խմբերի նկատմամբ թշնամանքը, ատելությունն ու բռնաճնշումները, պետական վերաքննությունը եւ այլն, լիովին վերագրելի են Ադրբեջանին՝ ի դեմս Իլհամ Ալիեւի: Մի մարդ, ով տեղով մեկ լինելով ֆաշիզմի մարմնացում, իսկ իր երկիրը դարձնելով հայատյացության եւ նացիզմի որջ, պարբերաբար Հայաստանի դեմ է ուղղում ֆաշիզմի մեղադրանքը: Այսինքն՝ ուզում է իր կեղտերից մաքրվել՝ ուրիշին հանիրավի կեղտոտելու գնով:

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայացք Երեւանից» թերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031