ՀՀԿ ԳՄ անդամ Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը
Անհավանական եմ համարում, բայց այնուամենայնիվ ուզում եմ փոքր-ինչ հուսալ, որ այսօր հրավիրած Անվտանգության խորհրդի (որտեղ մեծ մասը տեղով մեկ վտանգ են երկրին) նիստում, գոնե նվազագույն պատկերացում ունեցել են, թե ինչ նոր մարտահրավերներ ու սպառնալիքներ են ի հայտ գալիս ՀՀ համար:
Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով:
Պատերազմը կարող է նաև երկար չտևել, բայց արդեն հասցրել է մասշտաբներ ձեռք բերել և տարածաշրջանի համար նոր իրավիճակ ստեղծել: Կարծում եմ, որ ռեգիոնալ պետությունների միջև փոխհարաբերությունների վերանայման խնդիրներ են առաջանալու՝ այդ թվում նաև անվտանգային, կոմունիկացիոն, էներգետիկ և քաղաքակրթական առումներով:
Կարդացեք նաև
Մինչ այդ՝ կարևոր հարցեր կան, որոնք Հայաստանը պետք է կարողանա լուծել:
ա) չեզոքության պահպանում,
բ) թուրք-ադրբեջանական և այլ շահագրգիռ կողմերից հնարավոր պրովոկացիաները կանխարգելելու պատրաստվածություն,
գ) հակամարտող կողմերի տարբեր ծառայությունների և այլ շահերի միջև «հաշիվներ մաքրելու» պլացդարմի չվերածում,
դ) հնարավոր փախստականների հոսքերի կառավարում, իսկ քաոտիկ ընթացքի և ծավալի դեպքում՝ կանխարգելում,
ե) պարենային և վառելիքային պաշարների ապահովման հնարավոր հարցերում՝ կանխավ լուծումների նախանշում:


















































