Լրահոս
Օրվա լրահոսը

ՅՈւՆԻՍԵՖ-ը միանում է Գլխավոր քարտուղարի կոչին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները և նվազեցնելու լարվածությունը

Մարտ 01,2026 13:07
unicef

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայտարարությունը Մերձավոր Արևելքում երեխաների վրա ռազմական սրման ազդեցության վերաբերյալ

Մերձավոր Արևելքում այս հանգստյան օրերին տեղի ունեցած ռազմական լարվածության սրումը վտանգավոր պահ է տարածաշրջանում ապրող միլիոնավոր երեխաների համար։

ՅՈւՆԻՍԵՖ-ը խորապես մտահոգված է Իրանում և տարածաշրջանի տարբեր երկրներում իրականացված հարվածների մասին ստացված տեղեկություններով, որոնք վկայում են երեխաների համար առկա լրջագույն վտանգի մասին։ Տեղեկությունների համաձայն, Իրանում հարվածներ են հասցվել դպրոցների վրա՝ ներառյալ հարավային Հորմոզգան նահանգում Մինաբ քաղաքի աղջիկների դպրոցի վրա։ Ըստ առկա տվյալների, տասնյակ աշակերտներ զոհվել են, բազմաթիվ աշակերներ՝ վիրավորվել։

ՅՈւՆԻՍԵՖ-ը միանում է Գլխավոր քարտուղարի կոչին՝ անհապաղ դադարեցնելու ռազմական գործողությունները և նվազեցնելու լարվածությունը։ ՅՈւՆԻՍԵՖ ը կոչ է անում բոլոր կողմերին առավելագույն զսպվածություն դրսևորել և պահպանել միջազգային մարդասիրական և մարդու իրավունքների օրենքների շրջանակում իրենց պարտավորությունները, ինչպես նաև պաշտպանել քաղաքացիական անձանց և երեխաների գոյատևման համար անհրաժեշտ հիմնարար ծառայությունները։ Քաղաքացիական անձանց և քաղաքացիական օբյեկտների, այդ թվում՝ դպրոցների թիրախավորումը, միջազգային իրավունքի խախտում է։

ՅՈւՆԻՍԵՖ-ը, ՄԱԿ-ի այլ գործակալությունների և հումանիտար գործընկերների հետ միասին, ուսումնասիրում է իրավիճակը և պատրաստ է աջակցություն տրամադրել տուժած երեխաներին և նրանց ընտանիքներին՝ ըստ անհրաժեշտության և կարիքի։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031