Լրահոս
Օրվա լրահոսը

Պահանջում ենք անհապաղ ապահովել Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը․ ՀՔԱՎ

Մարտ 01,2026 16:20

ՀՔԱ Վանաձորի գրասենյակ իրավապաշտպան հասարարկական կազմակերպությունն արդեն տևական ժամանակ է՝ ահազանգեր է ստանում Իրանի Իսլամանակ Հանրապետության ՀՀ-ում բնակվող քաղաքացիներից, ովքեր հայտնում են, որ իրենց խաղաղ, առանց զենքի հավաքները, որոնք տեղի են ունենում Հայաստանում Իրանի Իսլամանակ Հանրապետության դեսպանատան մոտ, մշտապես խոչընդոտվում են ՀՀ ոստիկանության ու ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների զանգերի ու համապատասխան մարմիններ կանչերով՝ արտաքսման և էքստրադիցիայի սպառնալիքներով։

2026 թվականի փետրվարի 26-ին` մի քանի օր դադարից հետո, Հայաստանը որպես անվտանգ երկիր ընտրած և մեր երկրում ապաստանած քաղաքացիները դիմում են ներկայացրել Երևանի քաղաքապետարան՝ ստանալու հավաք անցկացնելու թույլտվություն` 7-13 օր ժամկետով Երևան քաղաքի Իրանի Իսլամական Հանրապետության դիմացի այգում (Բաղրամյան 1) շտապ հավաք անցկացնելու մասին։

Կազմակերպություն ահազանգած իրանցիները հայտնում են, որ այսօր տեղի ունեցող աշխարհաքաղաքական դրսևորումներից հետո առավել քան անհրաժեշտություն է առաջացել խաղաղ, առանց զենքի հավաք անցկացնելու մասին, սակայն վերջիններս հնարավորություն չունեն իրացնելու իրենց հավաքների և միավորման ազատության իրավունքը, քանի որ զանգվածային ձերբակալություններ են տեղի ունենում (այս պահին արդեն ձերբակալվածների թիվը 20-30 անձ է), կամ զանգով սպառնալիքներ՝ չմասնակցել և չմոտենալ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատանը։

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը խստորեն դատապարտում է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների՝ միջազգային կոնվենցիաներով երաշխավորված հավաքների և միավորման ազատության իրավունքի սահմանափակման ցանկացած դրսևորում, այդ թվում՝ ձերբակալությունները և հեռախոսազանգերով ոստիկանություն ու ազգային անվտանգության ծառայություն ներկայանալու հորդորները։

Պահանջում ենք անհապաղ ապահովել Իրանի քաղաքացիների խաղաղ հավաքների ազատության իրավունքը, անհապաղ դադարեցնել մարդու իրավունքերի զանգվածային խախտումներին ուղղված ապօրինի գործողությունները և անհապաղ ազատ արձակել ձերբակալված անձանց։

ՀՔԱՎ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031