Լրահոս
Օրվա լրահոսը

«Առաջին նախագահը փորձում է համախմբել ընդդիմությանը, ինչը թույլ կտա հեռացնել Փաշինյանին»․ ՀԱԿ-ը կմիանա՞ Սամվել Կարապետյանին

Մարտ 01,2026 16:31

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը գործարար Սամվել Կարապետյանն է։ Այսօր «Առավոտ»-ը ՀԱԿ փոխնախագահ Լեւոն Զուրաբյանին հարցրեց՝ ՀԱԿ-ը կմիանա՞ Սամվել Կարապետյանին։

Զուրաբյանն ասաց, որ առաջին նախագահը հանդես է գալիս վերկուսակցական դիրքերից։ «Ինքը ստանձնել է Երրորդ Հանրապետության հիմնադրի դերը եւ փորձում է ապահովել ընդդիմության համախմբում, ինչը թույլ կտա հեռացնել Նիկոլ Փաշինյանին իշխանությունից։ Այս հանձնառությունն ինքը ստանձնել է։ Եթե դա իրեն հաջողվի, մենք միայն ուրախ կլինենք, որովհետեւ ընդդիմության համախմբումը կարեւորագույն առաքելություն է, որպեսզի մենք լուծենք հանրապետության առաջ ծառացած այս ահավոր մարտահրավերները եւ այս ղեկավարությունից ազատվենք»,- ասաց նա։

Ըստ Զուրաբյանի՝ ՀԱԿ-ն ունի իր ասելիքն ու ծրագիրը, ձեւակերպել են իրենց ընտրարշավի կառույցները։ «Մենք շարունակելու ենք այդ գործը, եթե առաջին նախագահի ջանքերը պսակվեն հաջողությամբ, այդ դեպքում միասնաբար կպայքարենք, շատ լավ է։ Եթե չստացվի, այդ դեպքում միեւնույն է, մենք մեր պայքարից չենք հրաժարվում, որովհետեւ մենք ունենք մեր պատկերացումները, թե ինչպես պետք է կառավարվի Հայաստանն ապագայում»,- հավելեց նա։

Մանրամասները՝ տեսանյութում 

Հարցին, թե արդեն հանդիպումներ ու քննարկումներ կա՞ն ընդդիմության համախմբման հարցով, Զուրաբյանը պատասխանեց․ «Հանդիպումներ միշտ էլ ունեցել ենք, խոսել ենք, ամեն ինչ ընթացքի մեջ է»։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031