Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը
Իրանի պետական հեռուստաընկերությունը հայտնում է, որ ամերիկյան «Աբրահամ Լինկոլն» ավիակիրը թիրախավորվել է իրանական չորս բալիստիկ հրթիռներով։
Առայժմ որևէ տեղեկություն չկա հասցված վնասի վերաբերյալ, սակայն, եթե լուրը հաստատվի, և ԻՀՊԿ օդատիեզերական ուժերը կարողացած լինեն խոցել ավիակիրը, դա ոչ միայն լուրջ ռազմական, այլ նաև իմիջային հարված կլինի ԱՄՆ-ի զինված ուժերին։
Նշենք, որ ավելի ուշ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հերքել է այդ տեղեկատվությունը։

















































