Լրահոս
Օրվա լրահոսը

Իրաքյան շիաները՝ որպես Իրանի հոգևոր առաջնորդի սպանության վրեժխնդրական գործողություն, գրոհում են Բաղդադում ամերիկյան դեսպանատունը

Մարտ 01,2026 23:14

Իրանագետ Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Իրաքյան Քրդստանի տարածքում ԱՄՆ-ի և իսրայելական հետախուզական և ռազմական օբյեկտներին Իրանի հասցրած հարվածներին զուգահեռ, ակտիվացել են իրաքյան շիայական կազմակերպությունները։

Այս պահին իրաքյան շիաները՝ որպես Իրանի հոգևոր առաջնորդի սպանության վրեժխնդրական գործողություն, գրոհում են Բաղդադում ամերիկյան դեսպանատունը։

Այսօր շիաների լայնածավալ ցույցեր են տեղի ունեցել նաև Պակիստանում, եղել են բախումներ անվտանգության ուժերի հետ, այրվել է ՄԱԿ-ի գրասենյակ։

Շիայական իսլամում նահատակությունը կարևորագույն հանգամանք է, և այաթոլլահ Խամենեիի զոհվելը նկատելիորեն ակտիվացրել է շիայական շարժումն այս պահին Իրաքում և Պակիստանում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031