Լրահոս
Օրվա լրահոսը

ՊՆ պաշտոնատար անձն ապօրինի վարձատրություն է ստացել մի շարք անձանց վարժական հավաքներից ազատելու համար

Մարտ 02,2026 10:23

ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում նախաձեռնված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ ՊՆ տարածքային զինվորական կոմիսարիատի վարչատնտեսական խմբի պետը, պաշտոնատար անձի նկատմամբ ունեցած ենթադրյալ ազդեցությունը օգտագործելու նպատակով, իր մտերիմ անձի օժանդակությամբ, վարժական հավաքների կանչված անձանց ծնողներից որպես ապօրինի վարձատրություն ստացել է 560.000 ՀՀ դրամ, ինչպես նաև պահանջել 765.140 ՀՀ դրամ՝ հիշյալ անձանց վարժական հավաքներից ազատելու համար։

ՊՆ պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 438-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Վարույթով հանրային քրեական հետապնդումներ են հարուցվել նաև վարժական հավաքներից խուսափած անձանց, ինչպես նաև վերջիններիս ծնողների նկատմամբ, ովքեր իրենց որդիների օգտին ապօրինի գործողություն կատարելու, այն է՝ նրանց վարժական հավաքներից ազատելու համար պաշտոնատար անձին միջնորդի օժանդակությամբ տվել են ապօրինի վարձատրություն։

ՊՆ պաշտոնյայի ու ևս 4 անձանց վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են ՀՀ հակակոռուպցիոն դատարան:

Հակակոռուպցիոն կոմիտեն հորդորում է զերծ մնալ կաշառքի կամ այլ ապօրինի վարձատրության դիմաց վարժական հավաքներին ներգրավման ենթակա քաղաքացիների տվյալները հերթական ցուցակներից հանելու արատավոր և քրեորեն հետապնդելի պրակտիկայից, իսկ օրենքով սահմանված հիմքերի բացակայության պայմաններում վարժական հավաքներին չմասնակցելու յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ տեղեկություններն անհապաղ ներկայացնել իրավապահ մարմիններին։

Միաժամանակ պարզաբանվում է, որ Հակակոռուպցիոն կոմիտեն և Պաշտպանության նախարարությունը հետամուտ են լինելու նմանատիպ դեպքերի բացահայտմանը, և այդպիսիք հայտնաբերելու դեպքում ձեռնարկվելու են համապատասխան իրավական գործընթացներ՝ օրենքով նախատեսված բոլոր հետևանքներով։

 

Ծանուցում.  հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈՄԻՏԵ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031