Լրահոս
Օրվա լրահոսը

Ձեւավորվել է Իրանի գերագույն առաջնորդի գործառույթներն իրականացնող ժամանակավոր խորհուրդը

Մարտ 02,2026 11:48 Share

«Ազգ». Ինչպես նախատեսված է Իրանի Իսլամական Հանրապետության Սահմանադրությամբ, Իրանի Գերագույն հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի մահվանից հետո՝ 2026 թվականի մարտի 1-ին, ձևավորվեց գերագույն առաջնորդի գործառույթներն իրականացնող ժամանակավոր խորհուրդը։

Սահմանադրության համաձայն՝ Գերագույն առաջնորդի մահվան, պաշտոնանկության կամ հրաժարականի դեպքում գործում է իրավահաջորդության հստակ կարգ, ըստ որի՝ նոր առաջնորդի ընտրությունը գտնվում է Բանիմացների խորհրդի իրավասության ներքո։ Ժողովրդի կողմից ընտրված, բարձրագույն հոգևորականներից կազմված Բանիմացների խորհրդի անդամները պարտավոր են հնարավորինս սեղմ ժամկետում ընտրել նոր առաջնորդ։

Մինչև նոր Գերագույն առաջնորդի ընտրությունը նրա լիազորությունները ստանձնում է Ժամանակավոր խորհուրդը, որը բաղկացած է երեք անդամից՝ Հանրապետության նախագահից, Դատական իշխանության ղեկավարից և Սահմանադրության պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամից, որն ընտրվում է Համակարգի նպատակահարմարությունը բնորոշող խորհրդի կողմից։

Այսպիսով, 2026 թվականի մարտի 1-ի դրությամբ, ԻԻՀ Գերագույն առաջնորդի գործառույթներն իրականացնող Ժամանակավոր խորհրդի կազմում ընդգրկվել են՝

ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը,
ԻԻՀ դատական իշխանության ղեկավար Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին,
Պահապանների խորհրդի կրոնագետ (ֆաքիհ) անդամ Ալիռեզա Արաֆին։

Գրիգոր Առաքելյան, Արտակարգ և լիազոր դեսպան

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031