Լրահոս
Օրվա լրահոսը

Արգելեք Գագիկ Մելքոնյանին խոսել Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մասին․ վեճ Գեղամ Մանուկյանի եւ ՔՊ-ական պատգամավորների միջեւ

Մարտ 02,2026 11:36 Share

ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի  հանձնաժողովում ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանն ու ՔՊ-ական պատգամավորները լեզվակռիվ արեցին՝ Բաքվում պահվող հայ գերիների հարցով։

Գեղամ Մանուկյան

Գեղամ Մանուկյանը՝ դիմելով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանին, ասաց՝ խնդրանք-պահանջ ունի՝ արգելել ՔՊ-ական պատգամավոր, հանձնաժողովի անդամ Գագիկ Մելքոնյանին խոսել Բաքվում գտնվող հայ ռազմագերիների մասին։ Նա օրերս հերթական հարցազրույցն էր տվել այդ թեմայով եւ «անպատասխանատու հայտարարություններ» էր արել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների մասին։

Գագիկ Մելքոնյան

Գագիկ Մելքոնյանը տեղից փորձեց հակադարձել։ Գեղամ Մանուկյանը սաստեց․ «Մյուս անգամ էդ մարդկանց մասին չխոսեք, իրավունք չունեք, չխոսեք»։

«Ռադներդ քաշեք»,- արտահայտություն լսվեց՝ ենթադրաբար Գագիկ Մելքոնյանի կողմից։

Վահագն Ալեքսանյան

ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանն էլ տեղից նետեց․ «Էդ մարդկանց փուռը տալուց առաջ մտածեիք, պարոն Մանուկյան»։  «Չափերդ ճանաչեք»,- արձագանքեց Գեղամ Մանուկյանը, որի եղբայրը՝ Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, փետրվարի 5-ին Բաքվում դատապարտվեց ցմահ ազատազրկման:

Անդրանիկ Քոչարյանը միջամտեց՝ ասելով․ «Եկեք հարգանքով լինենք միմյանց նկատմամբ, օրակարգից դուրս եթե հարցեր կլինեն՝ նիստից հետո կքննարկենք կհասկանանք, ոնց ենք ապրելու նույնիսկ այս բարդ իրավիճակում»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031