Լրահոս
Օրվա լրահոսը

«Քյոխը» դատի է տվել բլոգեր Ռոման Բաղդասարյանին

Մարտ 02,2026 12:59

Կարեն Ջալավյանը՝ «Քյոխը», դատի է տվել իշխանական բլոգեր Ռոման Բաղդասարյանին։ «Փաստինֆո»-ի հաղորդմամբ՝ Ջալավյանը հայցադիմում է ներկայացրել Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ պահանջելով դատարանից պարտավորեցնել Բաղդասարյանին՝ հերքել վերջինիս հայտարարությունները։

Բաղդասարյանը, մասնավորապես, փետրվարի 5-ին հայտարարել էր, թե Կարեն Ջալավյանը՝ Քյոխը, իբրև «գողացել է զինվորներից սնունդը և նրանց առանց ջրի պահել, «Եղնիկներ»-ում ծաղրել և նվաստացրել է մեր զինվորներին, սովի է մատնել, ինչպես նաև Քյոխը մարդ է, որը միշտ ատել է Հայաստանից եկած զինվորներին»։ Այս հայտարարությունները, Ջալավյանի դիտարկմամբ, բացահայտ սուտ են և չեն համապատասխանում իրականությանը, ուստի, Ջալավյանը դատական կարգով հերքում է պահանջում Բաղդասարյանից, ինչպես նաև 500,000 դրամի չափով փոխհատուցում։

Հայցադիմումը մակագրվել է դատավոր Թաթուլ Ղուկասյանին։ Դեռևս առկա չէ տեղեկություն՝ այն վարույթ ընդունելու վերաբերյալ։

Նշենք, որ վերջին ամիսներին սա Բաղդասարյանի դեմ արդեն վեցերորդ հայցադիմումն է։ Նախորդ հինգ հայցերը ներկայացվել են գործարար, բարերար Սամվել Կարապետյանի կողմից, որը ևս հերքում էր պահանջում Բաղդասարյանից՝ վերջինիս կողմից զրպարտչական հայտարարությունների առնչությամբ։

Իզաբել Սահակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031