Aravot.am-ի տեղեկություններով, համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժնի հատկապես կարեւոր գործերով ավագ համայնքային ոստիկան Չոբանյանը զեկուցագիր է ներկայացրել, որ փետրվարի 9-ին ՀՀ ԱԱԾ Լոռու մարզային վարչությունից ստացված տվյալների համաձայն՝ Լոռու մարզի Պրիվոլնոյե համայնքի միջնակարգ դպրոցում որպես հայոց լեզվի, հայ գրականության եւ կենսաբանություն առարկաների ուսուցչուհի աշխատող Գ. Շ-ն, որ հաշվառված է Ստեփանավանում, իր բնակության վայրի վերաբերյալ ներկայացնելով կեղծ տվյալներ, օգտվել է պետության կողմից տրանսպորտային ծառայությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման կարգից:
Ներկայացնելով կեղծ տեղեկություններ՝ իբր բնակվում է Ստեփանավանում, 2023-2025 թթ․ ընթացքում նա օգտվել է տրանսպորտային ծառայությունների դիմաց տրամադրվող փոխհատուցման կարգից, եւ պետությունից ստացել է ճանապարհածախս՝ ընդհանուր 153․600 դրամ գումար։
Փաստաթղթերն ուղարկվել են Ստեփանավանի քննչական բաժին։


















































