ՀՀ ժողովրդական արտիստ, Երևանի կամերային թատրոնի հիմնադիր և գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանն այսօր նշում է ծննդյան 75-ամյակը:
Արա Երնջակյանն ավելի քան 20 պիեսի, 5 կինոսցենարի, մի շարք գիտական աշխատանքների հեղինակ է, որոնց մի մասն ընդգրկվել է նրա ստեղծագործությունների չորսհատորյակում։ Նա բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, տասնյակ մեծածավալ միջոցառումներ, նկարահանել է 2 լիամետրաժ ֆիլմ։
Արա Երնջակյան արվեստագետի անունը վաղուց արդեն դասվում է հայ ժամանակակից թատրոնի երախտավորների շարքին։ Նրա հիմնադրած Երևանի կամերային պետական թատրոնը դարձել է յուրահատուկ ստեղծագործական միջավայր, որտեղ առանցքային են նորարարական մտածողությունն ու համարձակ արտահայտչամիջոցները: Որպես դրամատուրգ և ռեժիսոր՝ նա ձևավորել է բեմական մշակույթի նոր որակ, ստեղծել հիշվող կերպարներ և ներկայացումներ, որոնք տարիներ շարունակ սիրով ընդունվում են հանդիսատեսի կողմից։ Արա Երնջակյանի գործունեությունը մեծապես նպաստել է հայ ժամանակակից թատրոնի զարգացմանն ու արդիականացմանը՝ աջակցելով բազմաթիվ երիտասարդ արվեստագետների։
ԿԳՄՍ նախարարությունը շնորհավորում է Արա երնջակյանին հոբելյանի առթիվ, մաղթում ստեղծագործական նոր ոգեշնչումներ, քաջառողջություն և հանդիսատեսի շարունակվող ծափահարություններ:
Կարդացեք նաև
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն


















































