Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Սուքիասյանը դարձել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ

Ապրիլ 23,2021 09:30

Ապրիլի 22-ին կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Արա Երնջակյանը, Դավիթ Մուրադյանը, Մարգարիտա Մնացականյանը, Կամո Հովհաննիսյանը, իսկ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը հանձնաժողովի աշխատանքին միացել է հեռավար կարգով:

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի հայտատուները թվով չորսն էին՝ Արամ Սուքիասյանը, Թեհմինե Սարգսյանը, Ռոնա Ահարոնյանը և Գագիկ Գինոսյանը:

Նիստի ընթացքում հանձնաժողովի անդամներն ամփոփել են հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման մրցույթի համար ներկայացրած հայտերի ուսումնասիրման գործընթացը և քվեարկությամբ որոշել հաղթողին:

Քվեարկության արդյունքում Հանձնաժողովը ընդունել է Արամ Սուքիասյանին մրցույթում հաղթող ճանաչելու մասին որոշում:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

 

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համալրման ժամանակավոր մրցութային հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930