Լրահոս
Օրվա լրահոսը

2 տարի առաջ է Իջևանի համալսարանը հեռակա ավարտել, շատ էլ որ ասում է՝ 13 տարի աշխատել է. ո՞ւմ համար էր բարեխոսում Փաշինյանին մոտեցած տղամարդը

Մարտ 02,2026 21:50 Share

Aravot.am-ի զրուցակիցը Տավուշի մարզի Գանձաքար համայնքի մանկապարտեզի նախկին տնօրեն Ամալյա Ներկարարյանն է: Նա այդ մանկապարտեզում աշխատել է ավելի քան 40 տարի ու միայն 2025-ին թոշակի անցնելու պատճառով ազատվել է աշխատանքից։

Տիկին Ներկարարյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ նախօրեին Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանին մոտեցած տղամարդը, որը դժգոհում էր անարդարությունից, որ մարզպետի բարեկամին են Գանձաքարի մանկապարտեզում տնօրեն նշանակել, այնինչ իր դուստրը այդ մանկապարտեզում 13 տարի աշխատել է ու մոտ մեկ տարի էլ մանկապարտեզի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար եղել, իր համագյուղացին է։

«Ի՞նչ էր ուզում, էլի, ամոթ էլ էր: Ինքն ասում է՝ 13 տարի իմ աղջիկն աշխատել է: Դե ես տնօրեն եմ եղել, ինքը մեթոդիստ է եղել՝ որպես իմ տեղակալ: Երբ 2025-ին աշխատանքից դուրս եկա, նրան ժամանակավոր պաշտոնակատար նշանակեցին։

Մրցույթ է եղել, մյուս թեկնածուն հաղթել է, ի՞նչ խնդիր կա»,- մեզ հետ զրույցում ասաց Ներկարարյանը: Նա վստահեցրեց, որ Փաշինյանին մոտեցած քաղաքացին ստել է, թե նշված մանկապարտեզում տնօրենի մրցույթում հաղթած թեկնածուին մարզպետի բարեկամ լինելու հանգամանքով են նախապատվություն տվել։

«Ինձ համար նշանակություն չունի, բայց ասեմ՝ տնօրեն նշանակված աղջիկը շատ խելացի է: Գիտելիքի ու փորձի առումով շատ առավելություն ունի հենց էդ դժգոհող տղամարդու աղջկա նկատմամբ: Մանկավարժ է, դպրոցում 10 տարուց ավելի ուսուցչուհի է եղել: Մեր Գանձաքարում հարս է եկել։

Իսկ էդ բողոքող տղամարդու աղջիկը երկու տարի առաջ է հեռակա կարգով ավարտել Իջևանի համալսարանը, շատ էլ որ ասում է՝ 13 տարի աշխատել է: Մեր համայնքից է, նշանակել են, աշխատել է: Այսինքն՝ աշխատել է, հետո է համապատասխան կրթություն ստացել:

Էդ որ ասում է՝ մարզպետի բարեկամ, հիմա բարեկամն ինչ կապ ունի: Ասենք, եթե բարեկամ է, եթե հաղթել է, արժե՞ որպես տղամարդ դուրս գա ու այդ արտահայտությունն անի: Փաշինյանն էլ շատ տեղին խոսում էր, էդ տիպի մարդուն տենց են անում: Եթե նա հասարակության մեջ կանգնում, ասում է՝ մարզպետի բարեկամն է, անօրինական ընտրություն է… ինչի՞ է անօրինական, էն աղջիկը խելացի է ու հաղթել է, բարեկամությունը ընդհանրապես կապ չունի»,- հավելեց Գանձաքարի մանկապարտեզի նախկին տնօրենը։

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031