Լրահոս
Օրվա լրահոսը

Սահյանը մեր օրերում. Գանձաքարում կայացել է գրական միջոցառում` նվիրված անվանի բանաստեղծին

Ապրիլ 18,2023 19:11

Տավուշի մարզի Գանձաքար գյուղում կայացել է գրական միջոցառում` նվիրված հայ մեծանուն բանաստեղծ Համո Սահյանի ծննդյան 109-րդ տարեդարձին: Միջոցառմանն իրենց մասնակցությունն ունեցան նաև Գանձաքարի դպրոցի աշակերտները:  Մշակույթի տան տնօրեն Հայկուհի Մեհրաբյանն Aravot.am-ի հետ զրույցում նշեց, որ կարևորում է գյուղական բնակավայրերում գրական միջոցառումների կազմակերպումը:

«Առաջին անգամ չէ, երբ Գանձաքարի մշակույթի տունը` դպրոցի հետ համատեղ նախաձեռնում է գրական միջոցառումների կազմակերպում: Մենք կարևորում ենք մատաղ սերնդի կրթադաստիարակչական գործում նման միջոցառումների դերը: Ոչ միայն դեռահասները, առհասարակ բոլոր տարիքի մարդիկ պետք է ավելի շատ մոտ լինեն պոեզիային և ճանաչեն մեր մեծանուն գրողներին: Ժամանակին Հրանտ Մաթևոսյանը ասել է, որ Սահյանը ժամանակների ու տարածությունների մեր այս ջղուտ ու դյուրագրգիռ խաչմերուկի հայ մարդը եղավ, և իր խոսքը մեր երթի համար օրհներգ և իր գործը մեր դրոշին ճիշտ մեր պատկերը դարձավ: Հիրավի այսօրվա միջոցառումը հենց այդ մասին էր»,-նշեց Մեհրաբյանը:

Գրական միջոցառման ընթացքում Գանձաքարի դպրոցի աշակերտները ներկայացրեցին գրողի կենսագրությունը, ասմունքեցին նրա հայտնի բանաստեղծությունները:

Լիա ՃԱՂԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930