Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Թուրքիա-Իրան սահմանային անցակետում մեծ կուտակումներ են

Մարտ 03,2026 15:34 Share

Ermenihaber. ԱՄՆ-ի ու Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումից հետո խցանումներ են առաջացել Թուրքիա-Իրան սահմանային անցակետերում։ Հատկապես Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Էսենդերե սահմանային անցակետում մեծ կուտակումներ են։ Նշվում է, որ ռազմական ակտիվությունը և տարածաշրջանում լարվածության աճը բացասաբար են ազդել սահմանային առևտրի և լոգիստիկայի վրա ու դրա հետևանքով սահմանին մոտ 2 կիլոմետրանոց խցանումներ են առաջացել։

Բեռնատարների ստուգման դանդաղ ընթացակարգը մեծ խցանումներ է առաջացրել, և Թուրքիայից Իրան բեռներ տեղափոխող բազմաթիվ բեռնատարներ շարունակում են սպասել մաքսային տարածքում և դրա շրջակայքում։

Բեռնատարի վարորդներից մեկը նշել է, որ արդեն 5 օր է՝ սպասում է սահմանային անցակետում և բոլոր վարորդները դժվար իրավիճակում են տարածաշրջանում տիրող անորոշության և տեխնիկական խնդիրների պատճառով։ Ըստ նրա՝ նույնիսկ կապ չեն կարողանում հաստատել ընտանիքի անդամների հետ, քանի որ ինտերնետ չկա, բացի այդ կան հիգիենայի խնդիրներ կան ու սնունդը վերջանում է։

«Մենք ակնկալում ենք այս իրավիճակի շուտափույթ լուծում։ Պատերազմը վատ հետևանքներ ունի բոլորի համար։ Մեր հույսն այն է, որ այս գործընթացը շուտով կավարտվի»,- նշել է նա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031