Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Կհաջողեն նրանք, ովքեր պատրաստ են աշխատել». LA Times-ի անդրադարձը ԶՊՄԿ-ին

Մարտ 04,2026 10:31 Share

Հեղինակավոր Los Angeles Times (LA Times) պարբերականը հատուկ անդրադարձ է կատարել Հայաստանին՝ ներկայացնելով երկրի տնտեսության ամենաառանցքային ոլորտները։

LA Times-ի տպագիր տարբերակում և կայքում հրապարակվել է նաև Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի մասին անդրադարձ՝ հաշվի առնելով այն կարևոր փաստը, որ ձեռնարկությունն առանցքային տեղ է զբաղեցնում Հայաստանի տնտեսական և արդյունաբերական լանդշաֆտում։

Պարբերականին տված հարցազրույցում ԶՊՄԿ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին ընդգծել է, որ վերջին 4 տարում ընկերությունը դարձել է Հայաստանի խոշորագույն հարկատուն։ Շեշտվել է, որ ԶՊՄԿ-ի ազդեցությունը ՀՆԱ-ում կազմում է մոտ 3%, իսկ երկրում հանքարդյունաբերության ծավալը՝ 5%, այն դեպքում, երբ ոլորտը զբաղեցնում է ՀՀ տարածքի ընդամենը 0,5%-ը։

Պարբերականը ուշադրություն է դարձրել նաև համայնքային զարգացմանը, քանի որ ԶՊՄԿ-ի գործունեության արդյունքում Սյունիքի մարզում աղքատության մակարդակն ավելի քան երեք անգամ ցածր է հանրապետության միջին ցուցանիշից։

«Համաշխարհային առաջատար ինժեներական ընկերությունների հետ, ինչպիսիք են Metso-ն և FLSmidth-ը, մենք ինտեգրում ենք նորագույն տեխնոլոգիաներ։ Այս գործընթացը ներառում է արդիականացում, պոչանքների խտացման, ջրի շրջանառու համակարգի նախագծում և կառուցում․ նախագիծ, որը խնայում է ջուրը և բարձրացնում այդ կարևորագույն ռեսուրսի օգտագործման արդյունավետությունը։

Մենք նաև ներդրումներ ենք անում նոր տեխնիկայի ձեռքբերման ուղղությամբ։ Komatsu և Caterpillar մեքենամեխանիզմները ապահովում են բացահանքի և բոլոր գործառնությունների լիարժեք արդիականացումը», – ասել է Խուդոլին։

Ընկերության գլխավոր տնօրենը հարցազրույցն ավարտել է հաջողության իր տեսլականով․ հանքարդյունաբերության ոլորտում հաջողելու համար կան մի քանի կարևոր հանգամանքներ․ պետք է ներդնել հսկայական ջանք, լինել համբերատար և ունենալ սահմանված կանոններով առաջնորդվելու կարողություն։ Կհաջողեն նրանք, ովքեր պատրաստ են աշխատել։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031