Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Հակոբ Ասլանյան. Նիկոլն իրեն այնքան է սպառել, որ բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում. «Իրավունք»

Մարտ 04,2026 11:03 Share

Առավել քան համոզված եմ, որ Նիկոլի եւ Աննայի բաժանությունը ՔՊ-ի քաղաքական խաղի մաս է, ինչո՞ւ․ որովհետեւ նրանց հիմա առավել քան երբեւէ պետք է ուշադրության կենտրոնում մնալ, լինել առաջնագծում, ու կապ չունի ինչպես։ Այնպես որ կարծում եմ, որ սա քաղաքական լուրջ խաղ է, որից լավ հոտ չի գալիս,-անդրադառնալով Աննա-Նիկոլ զույգի հանրային բաժանմանը, նման տեսակետ «Իրավունքի» հետ զրույցում հայտնեց ԱԺ պատգամավոր Հակոբ Ասլանյանը, ընդգծելով․

-Սա մեկ անգամ եւս փաստում է, որ  Փաշինյանը ոչինչ չի խնայում՝ անգամ ընտանիքը, նրան պետք է վերընտրվել ցանկացած գնով։ Ինքս ժամանակին հավատացել եմ նրանց, ու կանգնել նրանց կողքին, ես չեմ գնացել որեւէ միտումով՝ 66-67 տարեկան մարդը չէր կարող գնալ ամբիցիաների հետեւից, ես գնացել եմ գաղափարի համար։ Նա նույն ձեւերով հավատ էր ներշնչում, որ նրա նպատակները ազնիվ են, բայց ժամանակի  ընթացքում ինքը սպառվեց, եւ մենք հասկացանք, որ նրա համար միայն մի սուրբ նպատակ կա՝ ամեն գնով լինել իշխանության գլխին։

-Պարոն Ասլանյան, ինչի՞ մասին է խոսում Փաշինյանի ու նրա Կառավարության անդամների ժպիտով պերաշկի ուտելը՝ ճիշտ այն ժամանակահատվածում, երբ հարեւան բարեկամական երկրում պատերազմ է, երբ անմեղ երեխաներ են զոհվում, նա չի՞ գիտակցում, թե՞․․․

-Սա ցույց է տալիս, որ Նիկոլն իրեն այնքան է սպառել, որ բեսեդկայի մակարդակից այն կողմ այլեւս չի ձգում։ Այո՛, շատ ճիշտ եք, այսօրվա դրությամբ մեր երկրի նկատմամբ ամենադրական մոտեցում ունեցող պետությունը կանգնած է լրջագույն, համաշխարհային մաշտաբով խնդիրների առաջ։ Ու այս իրավիճակում, փոխանակ նա  հավաքեր ողջ կառավարությունը, ԱԺ-ն՝ քննարկեր, թե ինչ դիրքորոշում պետք է ցուցաբերի ՀՀ-ն եւ այլն՝ գնացել բերանը բաց պերաշկի է ուտում, ինչ ասեմ՝ մալադեց իրեն։ Դուք պատկերացնո՞ւմ եք, որ այս պատերազմը այն աստիճանի հասնի, որ Ալիեւի առաջարկով մի քանի հազար ադրբեջանցի Ատրպատականից փախուստով գան լցվեն մեր երկիր»։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրավունք» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031