Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Նարեկ Կարապետյանի դեպքում հրապարակվում են անձնական տվյալներ, ավելին՝ հարուցվում է քրեական վարույթ, իսկ Հայկ Կոնջորյանի բանակից ազատվելու հիմքերը թաքցվում են ՊՆ-ի կողմից, քանի որ իշխանական պատգամավոր է, ՔՊ խմբակցության ղեկավարը. «Ժողովուրդ»

Մարտ 04,2026 11:16 Share

«Ուժեղ Հայաստա» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանի և ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի դեպքերը ցույց են տալիս զինվորական ծառայության վերաբերյալ տեղեկատվության տրամադրման անհամաչափ և հակասական մոտեցում պետական մարմինների կողմից։

Քննիչների տվյալներով՝ Նարեկ Կարապետյանի՝ ազգային բարերար Սամվել Կարապետյանի եղբորորդու նկատմամբ շարունակվում է զինվորական ծառայության պիտանիության հետ կապված նախաքննությունը։ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունից 1lurer.am-ին հայտնել են, որ վարույթը շարունակվում է։

Նույնաբովանդակ հարցով «Ժողովուրդ» օրաթերթը դիմել է և ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին, և ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ Սակայն ՀՀ ՊՆ-ն «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան հրաժարվել է տվյալներ տրամադրել։ «Հայտնում ենք, որ Հայկ Արսենի Կոնջորյանը, ծնված՝ 30.05.1987 թ., օրենքով սահմանված հիմքով ազատվել է պարտադիր զինվորական ծառայությունից։ Միաժամանակ հայտնում ենք, որ Կոնջորյանի պարտադիր զինծառայությունից ազատման հիմքի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը մերժվում է՝ հիմք ընդունելով «Անձնական տվյալների մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջները»։

Իսկ դատախազությունը պատասխանել է, թե «Ձեր հարցմանն ի պատասխան տեղեկացնում եմ, որ ՀՀ դատախազությունում քրեական վարույթի առկայության մասին տվյալներ չկան»։

Այս իրավիճակը, ըստ հրապարակման, բացահայտ անհամաչափ մոտեցում է․ Նարեկ Կարապետյանի դեպքում հրապարակվում են անձնական տվյալներ, մանրամասներ պետական օղակներով, հանրային հեռուստաընկերության հարթակներով՝ բնականաբար ընդդիմադիր լինելու փաստով պայմանավորված։ Ավելին՝ հարուցվում է քրեական վարույթ, իսկ Հայկ Կոնջորյանի բանակից ազատվելու հիմքերը թաքցվում են ՊՆ-ի կողմից, քանի որ նա իշխանական պատգամավոր է, ՔՊ խմբակցության ղեկավարը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031