Լրահոս
Օրվա լրահոսը

«Գյուղացին պետք է լինի բերք աճեցնողը, որակյալ արտադրանք ստացողը եւ ոչ թե վաճառքի մասին մտածողը». Նարեկ Կարապետյանը՝ գյուղարտադրանքի ամբողջական մթերման անհրաժեշտության մասին

Մարտ 04,2026 11:19 Share

 «Արմենիա» հեռուստաընկերության եթերում մեկնաբանելով, թե ինչպես է Սամվել Կարապետյանի գլխավորած կուսակցության՝ գյուղմթերքի ամբողջական մթերման խոստումը երաշխավորվելու եւ այդ ծրագրի իրականացումն ինչով է տարբերվում կառավարության նույնանման թեզից՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցության խորհրդի անդամ Նարեկ Կարապետյանն ասաց. «Մի քանի օրինակ բերեմ; Ալավերդի այցելությունների ժամանակ տեսանք, որ այս տարի Ալավերդին ուներ եգիպտացորենի ռեկորդային արտադրանք։ Մարդիկ մեզ դիմեցին մի հարցով՝ ասելով, որ չեն կարողանում ապրանքն իրացնել, քանի որ առաջին անգամ են Հայաստանում այս քանակությամբ եգիպտացորենի բերք ստացել։

Ուրիշ ռեգիոններում՝ նույն Նոյեմբերյանում, զեյթուն են արտադրում ու չեն կարողանում իրացնել։ Անգամ Արարատյան դաշտում ունենք նույն խնդիրը։ Օրինակ, խաղողի խնդիրը, որին ամեն տարի առերեսվում ենք։ Ամեն անգամ նախընտրական տարիներին պետությունը փորձում է լուծել այդ հարցը, բայց հետընտրական տարիներին մշտապես առերեսվում ենք այդ խնդրին։

Գյուղացիների հետ շփվելով, ինչպես նաեւ գյուղում ապրած լինելով՝ ես կարող եմ ասել, որ ամեն տարի մեր գյուղացին մի քանի պրոբլեմի առաջ է կանգնում։ Առաջինը՝ առանց երաշխավորության, առանց ապահովագրության պետք է գումար հայթայթի, աճեցնի իր բերքը։ Աճեցնելուց հետո այդ բերքը, որն արագ փչանալու խնդիր ունի, պետք է արագ, 15-20 օրվա ընթացքում վաճառի։ Այստեղ էլ մեծ ռիսկեր կան գյուղացու համար։ Սկզբից՝ գնորդ, նրա հետ կարողանալ այդ 15 օրվա մեջ լավ գին բանակցել։ Ես տեսել եմ շատ գյուղացիների, որոնք 1-2 տարի հաջող բերք ստանալուց հետո երրորդ տարում առերեսվել են բերքի իրացման խնդրին եւ սնանկացել են։

Որպեսզի լուծենք այս հարցը, պետք է գյուղացու համար կարողանանք գոնե մեկ կարեւոր խնդիր, իրացման խնդիրը լուծել։ Գյուղացին պետք է լինի աճեցնողը, որակյալ արտադրանք ստացողը եւ ոչ թե վաճառքի մասին մտածողը։ Մենք ունենք հարեւան երկրներ, որոնք միլիոնավոր տոննաների գյուղմթերք են ներմուծում եւ ունեն հայկական գյուղմթերքի կարիքը։ Սակայն չկա միջնորդ օղակը, որը կարող է տարվա սկզբում նախանշած կայուն գնով գյուղացուց բերքը գնել եւ վաճառել այդ երկրներում»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031