Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ Քոչարյանի սիստե՞մը որն է՝ ինձնից հետո 200 մլն դոլա՞ր, 10 զո՞հ, Ռուբինյանի արձագանքը՝ Արմենուհի Կյուրեղյանի քննադատություններին

Մարտ 04,2026 12:08 Share

«Իսկ Քոչարյանի՞ սիստեմը որն է՝ ինձնից հետո 200 միլիոն դոլար, հա՞, ճիշտ է՝ ինձնից հետո 10 զոհ՝ մարտի 1-ին»,- ԱԺ նիստի ընթացքում  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի քննադատություններին այսպես արձագանքեց ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։

Արմենուհի Կյուրեղյանը, իր ելույթում մասնավորապես խոսելով առողջապահության համընդհանուր համակարգի ներդրման պատճառով առաջացած խնդիրների մասին, հայտարարեց․ «Այս համակարգի գործունեությունն այս իշխանության օրոք լավագույն դեպքում մինչև հունիս-հուլիս է․ ոչ որակի կատարման մեխանիզմներ, ոչ վերահսկողության մեխանիզմներ կան օրենքի նախագծում․ հարց է՝ ինչպե՞ս է կատարվելու ֆինանսական վերահսկողությունը խորհրդարանի կողմից։ Դուք այս ամենն անում եք վերընտրվելու նպատակով՝ «ինձնից հետո ջրհեղեղ» սկզբունքով, իսկ վերընտրվել դուք չեք կարող։ Հանրությունը, այո, կարիք ունի, վաղուց է սպասում այս համակարգին, բայց նման նախապատրաստությամբ համակարգն աբսուրդ է»։

Նշենք, որ Ռուբեն Ռուբինյանի և Արմենուհի Կյուրեղյանի միջև մեկ միջադեպ ևս եղավ ԱԺ նիստի ընթացքում, երբ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածու Վանիկ Օհանյանին Արմենուհի Կյուրեղյանը հարց տալու ժամանակը գերազանցեց։ Ռուբեն Ռուբինյանը ձայնային ազդանշանով պատգամավորին հայտնեց, որ ժամանակն ավարտված է, նա էլ հորդորեց՝ այդ շեշտով իր հետ չխոսել։ Ռուբեն Ռուբինյանն էլ արձագանքեց․ «Ի՞նչ է նշանակում՝ էդ շեշտով մի խոսեք իմ հետ, ուրեմն մի անցեք ժամանակը, որ այս շեշտով Ձեզ հետ չխոսեմ»։ Ի վերջո` Ռուբեն Ռուբինյանը նախազգուշացում հայտարարեց Արմենուհի Կյուրեղյանին։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031