Լրահոս
Օրվա լրահոսը

Այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան. Արտակ Զաքարյան

Մարտ 04,2026 12:18 Share

ՀՀԿ խորհրդի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանի ֆեյսբուքյան գրառումը

Մինչև վերջերս եվրոպական մայրաքաղաքները հստակ հայտարարում էին, որ չեն մասնակցելու Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողությանը։ Անցել է չորս օր, և որոշ երկրների մոտ դիրքորոշումներն արդեն փոխվել։

Նրանք աստիճանաբար ներքաշվում են Իրանի հետ առճակատման մեջ՝ ոչ թե գաղափարական նկրտումներից, այլ չոր հաշվարկից ելնելով։

Մեծ Բրիտանիան ռազմական գործողությունների է ուղարկում ուղղաթիռներ, հակաօդային պաշտպանության համակարգեր և մեկ ականակիր, Փարիզն արդեն հրամայել է «Շառլ դը Գոլ» ավիակրին՝ ուղևորվել դեպի Միջերկրական ծով:

Հարկ է ֆիքսել, որ դիրքորոշման փոփոխությունը տեղի է ունեցել հատկապես այն բանից հետո, երբ Իրանի կողմից ռմբակոծվեց Կիպրոսում տեղակայված բրիտանական ռազմաբազան: Երբ հասկացան, որ ԱՄՆ-ն լուրջ է տրամադրված և կարող է ամբողջովին խզել Իսպանիայի հետ առևտրային կապերը (նույնը կարող է սպառնալ նաև այլ երկրների): Հասկացան, երբ վառելիքի գներն աշխարհում ու հատկապես Եվրոպայում սկսեցի թռիչքաձև աճել: Հասկացան, երբ տեսան, որ Մերձավոր Արևելքում սպասվող փոփոխությունները, տարբեր երկրների կոմունիկացիոն, էներգետիկ-առևտրային շահերին է առնչվելու և որոշեցին անմասն չմնալ:

Չեմ կարծում, որ պաշտոնական Փարիզը և Լոնդոնը որոշել են աջակցել ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին՝ որովհետև ցանկանում են ամրացնել պաշտպանություն: Այլ որովհետև արդեն անմիջականորեն զգում են սեփական շահերին ուղղված սպառնալիքները և ստիպված են անշտապ ներքաշվել Մերձավոր Արևելքում եփվող մեծ կաթսայի շիլափլաֆ մեջ:

Դատելով Եվրոպական ԶԼՄ-ների վերլուծականներից, նկատելի է այն թեզը, որ եթե կանխարգելիչ մասնակցություն չունենան այս պատերազմում, ապա այդ պատերազմի քամիները, կամ առնվազն դրանց տնտեսական, սոցիալական ու անվտանգային հետևանքները փչելու են նաև դեպի Եվրոպա:

Հ.Գ. Եթե հավատանք վերջին հայտարարությանն, ըստ որի՝ Իսրայելի բանակն արդեն վնասազերծել է Իրանի միջուկային պոտենցիալը, ապա այս պատերազմը շուտով կարող է վերածվել ոչ թե Իրանի դեմ, այլ «Իրանից հետո»-ի պատերազմի, որտեղ երևում է նաև Թուրքիան:

Նկարը գեներացված է արհեստական բանականության միջոցով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031