Լրահոս
Օրվա լրահոսը

«Բժիշկների նկատմամբ հեգնական վերաբերմունքը չի կարող լավը լինել»․ Վանիկ Օհանյանը՝ առողջապահության փոխնախարարի մասին

Մարտ 04,2026 12:38 Share

«Այդ հարցի հասցեատերը ես չեմ, բայց ով էլ լինի՝ դժվարանում եմ գնահատական տալ այն իրավիճակին, որը կվերաբերվի բժշկական հանրության նկատմամբ հեգնական վերաբերմունքին։ Դա չի կարող լավ լինել, երևի առիթ կունենաք փոխնախարարի հետ հանդիպելու ու այդ հարցը իրեն ուղղելու»,- ԱԺ նիստի ընթացքում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին՝ ինչպե՞ս կգնահատեք ՀՀ առողջապահության փոխնախարարի վարքագիծը, երբ նա խնդիրներ բարձրացնող բժիշկների նկատմամբ հեգնանք է տարածում, այսպես պատասխանեց ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի՝ ՔՊ-ի կողմից ներկայացված թեկնածու Վանիկ Օհանյանը։

Արմենուհի Կյուրեղյանը նաև հետաքրքրվեց՝ ընտրվելով առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահ՝ արդյոք պատրա՞ստ եք կազմակերպել խորհրդարանական լսումներ մասնագետների խնդիրները լսելու համար։

Վանիկ Օհանյանը պատասխանեց․ «Հայաստան» խմբակցությունը կարծես վերցրել է հանձնառություն լսումներ կազմակերպելու մասով։ Մենք բաց ենք բոլոր քննարկումների համար»։

ԱԺ քառօրյա նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031