Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ավինյանը բանկերի ղեկավարներին է ներկայացրել Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը

Մարտ 04,2026 12:54 Share

Երևանի քաղաքաշինական ներդրումային խոշոր ծրագրերը քաղաքապետ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի բանկերի ղեկավարներին: Կարևորելով համայնք-մասնավոր գործակցության հաստատումն ու զարգացումը՝  քաղաքապետ Ավինյանը նշել է, որ բանկային համակարգը ոչ միայն տնտեսական ակտիվության շարժիչ ուժ է, այլև սոցիալական պատասխանատվություն կրող գործընկեր:

Մասնավորապես՝ անդրադարձ է կատարվել թաղամասերի վերակառուցման, բնակելի համալիրների կառուցման ու քաղաքային միջավայրի բարելավմանն ուղղված տարբեր նախագծերի: Քաղաքապետը մեկ անգամ ևս ընդգծել է, որ արդյունավետ համագործակցությունը հնարավորություն է տալիս համադրել համայնքային առաջնահերթություններն ու մասնավոր հատվածի ներուժը՝ իրագործելով ենթակառուցվածքային զարգացման համատեղ տարբեր ծրագրեր։
Կառուցապատող ընկերություն ընտրելու համար կարևոր այս նախագծերն, ի դեպ, առաջիկայում կդրվեն մրցույթի: Դրանք հասանելի են GIS աշխարհագրական տեղեկատվական համակարգի՝ ներդրումային ծրագրերի հարթակում:

Տիգրան Ավինյանը շնորհակալություն է հայտնել բոլոր այն բանկերին, որոնք արդեն դարձել են Երևանի վստահելի գործընկերը և իրենց ակտիվ մասնակցությունն են ունենալու քաղաքի համար կարևոր նախագծերի կյանքի կոչմանը: Քաղաքապետը համոզմունք է հայտնել, որ գործընկեր բանկերի շրջանակն առաջիկայում ևս կընդլայնվի:

Երևանի քաղաքապետարան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031