Լրահոս
Օրվա լրահոսը

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է Mastercard World քարտը

Մարտ 04,2026 13:04 Share

Բիբլոս Բանկ Արմենիան ներկայացնում է իր նոր պրեմիում դասի Mastercard World քարտը, որը տրամադրում է բազմաթիվ արտոնություններ թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում։

Mastercard World քարտը նախատեսված է հարմարավետ ու շահավետ գնումների ու ճամփորդությունների համար։ Քարտի տրամադրած առավելությունների շարքում են՝

  • Տարեկան 6 մուտքի հնարավորություն դեպի աշխարհի ավելի քան 1,200+ օդանավակայանի բիզնես դասի սպասասրահներ քարտապանի և նրա հյուրերի համար
  • Տարեկան 6 մուտքի հնարավորություն անվտանգության հսկողությունն արագ ու անհերթ անցնելու հատուկ գոտի քարտապանի և նրա հյուրերի համար
  • 1 ԳԲ անվճար ինտերնետ ռոումինգում
  • 24/7 կոնսիերժ ծառայությունը

«Mastercard World-ը պրեմիում քարտ է բոլորի համար։ Բիբլոս Բանկ Արմենիան այսպիսով ընդլայնում է պրեմիումի սահմաններն ու առաջարկում շոշափելի արտոնություններ, որոնք կարող են հասանելի դառնալ շատերին։ Այս քարտը նախատեսված է ակտիվ քարտապանի համար, որը կատարում է օնլայն և օֆլայն գնումներ, ճանապարհորդում է և, առհասարակ, բանկային քարտից սպասում ավելին»,-  նշում է Բանկի սպառողական գործառնությունների վարչության ղեկավար Արթուր Փալիկյանը։

Քարտը պատվիրել կարելի է Byblos Mobile հավելվածով, իսկ մանրամասներին կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031