Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ախթալայում 45 օր տևած գործադուլը դադարեցվել է

Մարտ 04,2026 13:31 Share

Լոռու մարզպետ Արեն Մկրտչյանն օրերս ընդունել է Ախթալայի լեռնահարստացման կոմբինատի 52 աշխատակցի: Հանդիպումից հետո դադարեցվել է 45 օր տևած գործադուլը, աշխատակիցները վերադարձել են աշխատանքի։

Հանդիպմանը մասնակցել է նաև ընկերության տնօրենը, որը հանձնառություն է ստանձնել բավարարել աշխատանքային պայմանների բարելավման վերաբերյալ ներկայացված 4 հիմնական պահանջները։

Բացի այդ, ընկերությունը սկսել է իրականացնել ևս մեկ կարևոր բարելավում, որը ներառված չէր հիմնական պահանջների շարքում՝ արտադրամասերում նոր օդափոխության համակարգի տեղադրում՝ ավելի քան 70 մլն դրամ արժողությամբ։

Աշխատավարձի բարձրացման նպատակով յուրաքանչյուր աշխատակցի համար կկազմվի կատարողականի անհատական պլան։ Պլանի լիարժեք իրականացման դեպքում աշխատավարձի բարձրացումը կկազմի ոչ թե պահանջված 20 տոկոսը, այլ՝ 20-30 տոկոս։
Կողմերը պայմանավորվել են հաջորդ հանդիպումն անցկացնել անհատական պլանների կազմման գործընթացից հետո։

Մանրամասները՝ տեսանյութում

Լոռու մարզպետի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031