Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Ռեանիմացիայի վաստակավոր բժիշկ աշխատած պապս 5-6 ամիսը մեկ աշխատավարձ ստանալիս ուրախանում էր»․ ՔՊ-ական պատգամավորը՝ ընդդիմադիրների քննադատությունների առիթով

Մարտ 04,2026 13:35 Share

«Վստահ եմ՝ փետրվարին մեր բժիշկները գոհունակություն կհայտնեն ստացված աշխատավարձի չափի մասով»,-ԱԺ նիստի ընթացքում ընդդիմադիր գործընկերների քննադատություններին անդրադառնալով՝ հայտարարեց ՔՊ խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանը։

Իր ձևակերպմամբ՝ Քոչարյանի խմբակցությունը խոսում է ոչ պատշաճ աշխատավարձի մասին, մինչդեռ նրա հիշեցմամբ՝ բազում են տեսանյութերը 2000-ականների ցույցերի առնչությամբ, երբ քաղաքացիները բողոքում էին, որ 5-6 ամիս ընդհանրապես աշխատավարձ չեն ստացել։

Այնուհետև հայտարարեց․ «Պապս, հայրս, տատիկս, հորեղբայրս բժիշկներ են, էն վախտ էլ են աշխատել, հիմա էլ։ Աշխատավարձ ստանալը գերագույն հաճույք էր բժշկի համար։ 35 տարվա ռեանիմացիայի վաստակավոր բժիշկ պապս աշխատավարձ ստանալիս ուրախանում էր։ Էս ամենը բոլորս ապրել ենք։ Շատ լավ գիտենք՝ ոնց էին աշխատավարձ ստանում։ Ուրիշ բան էլ գիտենք»։

ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031