Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Հիշեցնեմ՝ Դիանա Գասպարյանն այն ՔՊ-ականն էր, որը Սուրեն Պապիկյանին առաջարկում էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հորդորելով հրաժարական տալ»․ Արթուր Խաչատրյան

Մարտ 04,2026 13:43 Share

«Հիշեցնեմ՝ Դիանա Գասպարյանն այն ՔՊ-ականն էր, որը Սուրեն Պապիկյանին առաջարկում էր խոսել Նիկոլ Փաշինյանի հետ՝ հորդորելով հրաժարական տալ։ Միգուցե Ձեր հարցի պատասխանը շատ ավելի պարզ էր»,- դիմելով պատգամավոր Թագուհի Թովմասյանին, որը հարց էր տվել Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին ու պատասխան չէր ստացել, ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Այնուհետև ինքը հարցրեց․ «Նշեցիք, որ 298 պաշտոնատար անձի գործ ուղարկել եք դատարան, տեղյա՞կ եք՝ քանիսի՞ վերաբերյալ է մեղադրական վերդիկտ կայացվել»։

Արթուր Նահապետյանը պատասխանեց․ «2025-ի գործունեության հաշվետվության մեջ չեն ներառվել նախկին տարիներին դատարան ուղարկված քրեական վարույթներով կայացված մեղադրական ակտերը։ Հակակոռուպցիոն կոմիտեն այս մասով հատուկ հաշվարկ չի իրականացնում, դա իրականացվում է դատական դեպարտամենտում»։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Եթե 2025-ինը չունենք, 2024-ինն ասեք։ Բա Ձեզ չի հետաքրքրո՞ւմ՝ ձեր ուղարկած գործերից քանիսն է փլվել դատարանում, քանիսը՝ մեղադրական վերդիկտով վերջացել։ Հակառակ դեպքում երեկ այստեղ դատախազության վակխանալիա էր տիրում՝ վայ, Լևոն Մկրտչյանից այսքան փող են պահանջում՝ ներառյալ իր եղբորը պատկանող գինու գործարանի փողը, որի հողի վրա գինու գործարանը խաղող է աճեցնում։ Դրա համար, եթե ունեք այդ տեղեկությունը, ներկայացրեք, հետևաբար ինձ մոտ տպավորություն է առաջանում՝ ուղարկեցիք դատարան, դրեցիք արխիվ, մոռացվեց գնաց»։

 

ԱԺ քառօրյա նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031