Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Եթե Նիկոլ Փաշինյանի հետ ամուսնությունը գրանցված չէր, Աննա Հակոբյանի անվտանգության ապահովումը կոռուպցիա չէ՞ր»․ Արմենուհի Կյուրեղյանը՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահին

Մարտ 04,2026 13:59 Share

«Ի՞նչ իրավական հիմք կար Աննա Հակոբյանի անվտանգության ապահովման վերաբերյալ, ի՞նչ իրավական հիմքով է նրա անվտանգությունն ապահովվել, նա համարվել է համատեղ բնակող ընտանիքի անդա՞մ, թե՞ ի՞նչ։ Ի՞նչ հիմքով է։ Բավականին մեծ գումարներ են ծախսվել այս տարիներին Աննա Հակոբյանի անվտանգությունն ապահովելու համար, արդյոք Դուք դա դիտարկո՞ւմ եք՝ որպես կոռուպցիայի դրսևորո՞ւմ, թե՞ ոչ»,- ԱԺ նիստի ընթացքում Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Արթուր Նահապետյանին հարցրեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը։

Արթուր Նահապետյանը պատասխանեց՝ Ձեր հարցի հասցեատերը ես չեմ, այլ պետական պահպանության ծառայությունը․ «Ձեր հարցադրման մեջ որևէ կոռուպցիոն երևույթ չտեսա, բայց նաև պատասխան ինձնից պետք չէ ակնկալել»։

Արմենուհի Կյուրեղյանը պնդեց՝ հարցը հենց այնպես չի տալիս, քանի որ օրենքի հստակ խախտման մասին է խոսում ու մանրամասնեց․ «Եթե մինչև զույգի հայտարարելը, որ իրենց ամուսնությունը ՔԿԱԳ-ում չեն գրանցել, դա հայտնի չէր, ուշադրության արժանի չէր, ոչ մեկի մտքով չէր անցնում, ամեն դեպքում արդեն գրեթե կես տարի և ավել հայտարարվել է այդ մասին զույգի կողմից, որ իրենց ամուսնությունը գրանցված չէ, հետևաբար իրենց նկատմամբ անվտանգության ապահովումն արդեն օրենքի խախտում է»։

ԱԺ քառօրյա նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031