Մարտի 4-ին Տավուշի թեմի հոգևոր դասը միասնական աղոթքի էր Նոյեմբերյան համայնքի Ոսկեպարի Սուրբ Աստվածածին եկեղեցում։
Հավարտ Արևագալի ժամերգության Տավուշի թեմի Առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տ․ Սամվել վարդապետ Մխիթարյանն իր քարոզում կարևորեց սահմանամերձ բնակավայրում ապրելու դժվարությունը և, միևնույն ժամանակ, կարևորությունը, քանի որ թե՛ մեր կյանքի յուրաքանչյուր օրը, թե՛ գալիքը սկիզբ են առնում սահմանից։ Նա նաև նշեց, որ «և՛ պատերազմական իրավիճակում, և՛, առավել ևս, խաղաղ պայմաններում մեր ուշադրությունը ոչ մի պահ չպիտի շեղվի սահմանապահ և սահմանամերձ գյուղերից, որոնք երկրի պարիսպն են ու դարպասը»։ Քարոզի ավարտին Հայր Սուրբն օրհնեց ներկաներին և քահանա հայրերի ընկերակցությամբ Ոսկեպար գյուղում այցելեց 34 ընտանիքների։ Տավուշի թեմի հոգևորականները միասնաբար աղոթք բարձրացրեցին այդ ընտանիքներում և հոգևոր զրույցներ ունեցան մեր հավատավոր և հերոս ժողովրդի հետ։ Իսկ ընտանիքների մանկիկներին հոգևոր հայրերը նվիրեցին աղոթագրքեր։
Տավուշի թեմ


















































