Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Դա առաջին նախագահի դիրքորոշումն է, մենք ունենք մեր օրակարգը՝ «Միասնության թեւեր»-ի վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է»

Մարտ 04,2026 14:49 Share

Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանն օրերս հայտարարել էր, որ պառակտված ընդդիմությանը միավորելու միակ կարող ուժը գործարար Սամվել Կարապետյանն է։

Այսօրվա ասուլիսում հարց ուղղվեց «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ Սամվել Կարապետյանի շուրջ ընդդիմադիր ուժերի համախմբում տեղի ունենա։

«Դա առաջին նախագահի դիրքորոշումն է, մենք ունենք մեր օրակարգը, գնում ենք առաջ ըստ հայտարարված օրակարգի»,- ասաց Թաթոյանը։

Հարցին, թե բացառո՞ւմ են, որ որեւէ ուժի կմիանան, Արման Թաթոյանը պատասխանեց․ «Մեր դռները բաց են բոլորի համար, ով ունի մեր սկզբունքները, կիսում է մեր արժեքները եւ մեր գաղափարախոսությունը։ Մեզ համար կարեւոր է նաեւ Սփյուռքը, Սփյուռքի հետ էլ ենք համագործակցում։ Մենք հայտարարել ենք, որ «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության վարչապետի թեկնածուն Արման Թաթոյանն է։ Եվ մենք այս պահին չունենք օրակարգ որեւէ մեկին միանալու, չենք էլ ունենա մինչեւ ընտրություններ։ Հետագայում քննարկումները բոլորովին այլ հարց է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031