24News. Հանրության կողմից «ՔՊ-ի կեղծ դպիր» անվանումը ստացած անձնավորությունը՝ Ռաֆայել Արմենի Ջուլհակյանը, դիմել է Երևանի քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան և մի շարք լրատվամիջոցների վերաբերյալ հայցադիմում ներկայացրել՝ պահանջելով 21 մլն դրամ։
Վերոնշյալ անձնավորության կողմից 24News լրատվական ծառայության կայքին ուղարկված տեղեկատվության համաձայն, իբր, 7 լրատվամիջոց «տարածել են իր անձին վերաբերող իրականությանը չհամապատասխանող, զրպարտչական և վիրավորական բնույթի տեղեկություններ, որոնք արատավորում են իմ պատիվը, արժանապատվությունը և գործարար համբավը»՝ օգտագործելով «ֆեյք դպիր» և «կեղծ դպիր» ձևակերպումները։
Ընդգծենք նաև, որ նույն անձը խնդրում է դատարանին նաև պատասխանող բոլոր ՍՊԸ‑ների նկատմամբ կիրառել կալանքի/արգելանքի միջոց՝ բոլոր գույքային և դրամական միջոցների վրա, ինչպես նաև՝ դատական նիստը դռնփակ անցկացնել։
24News-ն ակնհայտորեն միտում է տեսնում, որ իշխող ՔՊ-ի կողմից հովանավորություն վայելող այս անձնավորությունը պահանջում է ընտրությունների դիմաց սառեցնել առաջատար լրատվամիջոցների հաշիվները, ինչը, բնականաբար, անհաղթահարելի խոչընդոտներ կարող է ստեղծել ԶԼՄ գործունեության համար այս ժամանակաշրջանում։
Կարդացեք նաև
Տիգրան Գալստյան
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































