Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Աշխարհակարգը բիրտ ուժով և զանգվածային սպանություններով փոփոխելու ճիգերը պետք է դադարեցվեն. «Միասին»

Մարտ 04,2026 16:11 Share

ՎԵՐՋ ՏՎԵՔ ԲԱՐԲԱՐՈՍՈՒԹՅԱՆԸ

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժումն իր խոր մտահոգությունն է արտահայտում և անընդունելի է համարում Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի սանձազերծած հրթիռակոծությունները։

Մեր խորին ցավակցություն ենք հայտնում Իրանի բարեկամ ժողովրդին իր գերագույն հոգևոր առաջնորդի, քաջարի զինվորական գործիչների, քաղաքացիական բնակչության, ամենասարսափելին, անմեղ երեխաների սպանության զարհուրելի փաստերը դատապարտելով։

«Միասին» շարժումը համոզված է, որ բոլոր քաղաքակիրթ և իրական ժողովրդավար պետություններն ու կառույցները դատապարտում են ռազմական այս հարձակումը Իրանի վրա, որը հակասում է ընդունված միջազգային իրավունքին։

Հույս ունենք, որ ռազմական գործողությունները կդադարեցվեն հնարավորինս շուտ, և հակամարտող կողմերը կնստեն բանակցությունների սեղանի շուրջ դիվանագիտությամբ, ոչ թե մահ սփռելով լուծելու ծագած խնդիրները։

Աստված զորավիգ Իրանի ժողովրդին, երկնային խոհեմություն և իմաստնություն հակամարտության մեջ ներքաշված բոլոր կողմերին։ Աշխարհակարգը բիրտ ուժով և մարդկանց զանգվածային սպանություններով միակողմանի փոփոխելու ճիգերը պետք է դադարեցվեն փոխադարձ համաձայնությամբ, դիվանագիտական ջանքերով։

«Միասին» այլընտրանքային հասարակական-քաղաքական շարժման
Համակարգող խորհուրդ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031