Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Իբր դուք մաքուր ձեռքերով եք, ձեզ համար կարևորը անուններ հնչեցնելն է, Փաշինյանի ֆրակցիա, է, հետո՞». Արծվիկ Մինասյանը՝ ՔՊ-ականներին

Մարտ 04,2026 16:07 Share

«Պատահական չէ, որ այս ընտրությունների տարում իշխանությունը պետք է գործադրի իր ողջ գործիքակազմը, որ շարունակի մեղադրել նախկիններին, իսկ իրենք իբրև մաքուր ձեռքերով իշխանություն են, ոչ մի բանի մասին տեղեկություն չունեն և ապշահար լսում ու սկսում են դատապարտել նախկինների կատարած հանցագործությունները»,- ԱԺ նիստի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը՝ անդրադառնալով ՔՊ-ականների քննադատություններին և իրենց խմբակցությունն անընդհատ «Քոչարյանի ֆրակցիա» կոչելուն։

Ըստ Արծվիկ Մինասյանի՝ այս իշխանությունը, որն ութ տարի է պաշտոնավարում է, ազգային պետական մակարդակով որևէ դրական, շոշափելի արդյունք ցույց չի տվել, բայց տեմպով փորձում է նախկիններին հետևողականորեն վերագրել դարի հանցագործությունները․ «Դաստիարակությունից դուրս բառապաշար էլ են օգտագործում, ինչն անթույլատրելի է․ էլ գող, էլ ավազակ, ինչ բառեր ասես, որ չեն օգտագործում, և սա էն դեպքում, երբ նշված դեպքերի վերաբերյալ ոչ միայն ոչ մի դատական ակտ չկա, այլև ապացույցների 80-90 տոկոսը հետագայում պարզվում է՝ առնչություն չունի նկարագրված դեպքերի հետ։ Բայց կարևորն էս պահին հնչեցնելն է անուն։ Նստած էնտեղից հայտարարում են՝ Ռոբերտ Քոչարյանի ֆրակցիա և այլն։ Նիկոլ Փաշինյանի ֆրակցիա, է, հետո՞, ձեզ, եթե դուր է գալիս խմբակցության անձնավորումը, նշանակում է՝ դուք արհամարհում եք ընտրողներին»։

 

Ազգային ժողովի նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031