Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

Ռուսական ռազմակայանը՝ գլոբալ նախագծերի վերջին խոչընդոտ

Մարտ 04,2026 16:27 Share

ԱՄՆ-ի և դաշնակիցների վճռականությունն Իրանի հարցում փաստում է մեկ բան. խնդիրը գնում է հանգուցալուծման և Իրանի դարպասն անխուսափելիորեն բացվելու է։ Հարցն այժմ այն է, թե ո՞վ է տիրապետելու այդ դարպասի բանալին և ինչպիսի՞ն է լինելու Հայաստանի դերն այդ նոր իրողության մեջ։

Հայկ Միրզոյան

Գլոբալ քաղաքականության մեջ ռիսկերի կառավարումը սկսվում է վտանգավոր գործոնների մեկուսացումից։ Քանի դեռ Իրանը փակ էր, Արևմուտքը մեծ ռեսուրս չէր դնում Հայաստանի բացման և ճանապարհների անվտանգության ապահովման համար։ Սակայն այս պատերազմից հետո ենթադրելի է, որ Իրանը կրկին կվերածվի ԱՄՆ դաշնակցի։

Այստեղ է, որ Հայաստանը հայտնվում է գլոբալ ուշադրության կենտրոնում։ Հնդկաստանը Եվրոպային կապող ռազմավարական ուղին անցնում է Իրանով և Հայաստանով։ Տրամաբանական է, որ Արևմուտքը ձգտելու է զերծ պահել այս ուղին իր հակառակորդների ազդեցությունից։

Այս տեսանկյունից՝ Հայաստանում ռուսական ռազմաբազան չի կարող դիտարկվել որպես լոկալ գործոն։ Իրանական պատերազմի ավարտից հետո այն դառնալու է տարածաշրջանային անվտանգության թիվ մեկ ռիսկը։ Եվ այս առումով՝ պատահական չէր օրեր առաջ «Ազատություն» ռադիոկայանով արտահոսքն այն մասին, թե Եվրոպան Մոսկվայից պահանջելու է ռուսական զորքերի դուրսբերումը նաև Հայաստանից։

Այսպիսով՝ ենթադրելի է, որ իրանական պատերազմի ավարտին ՀՀ իշխանությունների առաջ դրվելու է պարզ խնդիր.

Դուրս հրավիրել ռուսական ռազմաբազան Հայաստանից և երաշխավորել ՀՀ ներդաշնակեցումը գլոբալ նախագծերին, մասնավորապես՝ Հարավ-Հյուսիս նախագծին։

Այս պահանջից հրաժարվելը կամ դրա կատարման անկարողությունը լուրջ անվտանգային սպառնալիք է ստեղծելու։ Այն պետությունը, որը կփորձի իր տարածքում պահել քաղաքակիրթ աշխարհի հակառակորդի ռազմական հենակետը, կհայտարարվի «ահաբեկչությունը սնող հակաքաղաքակրթական միավոր»։ Ժողովրդավարական երկրները ահաբեկչության կանխման պատրվակով կարող են գործողություններ անել ՀՀ իշխանության դեմ, ինչից կտուժի պետությունն ու ժողովուրդը։

Այս տեսանելի և հաշվարկելի սցենարից խուսափելու միակ ճանապարհը կանխարգելիչ քաղաքականությունն է։ Պահպանողականներս բարձրաձայնում ենք ռուսական ռազմակայանի դուրսբերման անհրաժեշտության մասին Հայաստանը սպասվող աղետից զերծ պահելու համար։ Եթե հաջողվի համախմբել քաղաքական համայնքն այս խնդրի շուրջ, ապա հնարավոր կլինի զերծ պահել ժողովրդին պատերազմի կրակներից ու նոր կորուստներից։ Ցավոք՝ ներկա իշխանությունները չեն գիտակցում սա կամ միտումնավոր սպասարկում են ռուսական հակաքաղաքակրթական հետաքրքրությունները, նոր աղետի դուռ բացելով։

 

Հայկ Միրզոյան

Պահպանողական կուսակցության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031