Region Monitor. Թրամփի դեմ մահափորձի համար պատասխանատուն ոչնչացվել է:
Իսրայելական ուժերը ոչնչացրել են Ռահման Մոկադդամին՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հատուկ ստորաբաժանումների ղեկավարներից մեկին, որը զբաղվում էր հատուկ գործողությունների պլանավորմամբ և իրականացմամբ։
Այս մասին հայտնել է իսրայելցի լրագրող Ամիտ Սեգալը։
Առկա տվյալներով՝ Մոկադդամը դիտարկվում էր որպես 2024 թվականի նախընտրական արշավի ընթացքում Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի դեմ խափանված մահափորձի առանցքային կազմակերպիչներից մեկը։
Կարդացեք նաև
Նշվում է, որ Թրամփը իսրայելական կողմից տեղեկացվել է տեղի ունեցածի մասին։


















































