Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Կարամ «պեռաշկիի» տեղն ասեմ, գնաք, դուք էլ ուտեք»․ Նիկոլ Փաշինյանը՝ ԱԺ-ում

Մարտ 04,2026 18:35 Share

«Սադրողը Դուք եք, մենք պատգամավորներ ենք, որոնք ձեզ հարցեր են տալիս և որոնց պարտավոր եք պատասխանել»,- կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Գառնիկ Դանիելյանին ուղղված որակումներին այդպես արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը։

Իրանում ընթացող պատերազմի մասին հարց ձևակերպելուց առաջ ներկայացրեց ՀՀ արտաքին հետախուզության ծառայության զեկույցը, որում նշված է, որ Իրանում անկայունության աճն էլ ավելի կընդլայնի ՀՀ-ի ռիսկերը․ «Սա ոչ Կրեմլի «ագենտների», ոչ հիբրիդային պատերազմի հեղինակների, ոչ էլ ընդդիմադիր քաղաքական գործիչների խոսքն է։ Սա Ձեր կողմից ստեղծված արտաքին հետախուզական ծառայության 2026-ի զեկույցն է։ Մի հետախուզություն, որը գովերգել եք։ Ինձ հետաքրքիր է՝ որքա՞ն անլուրջ եք մոտեցել արտաքին հետախուզության ծառայության՝ այս զեկույցին, որ Իրան-Իսրայել-ԱՄՆ պատերազմի առաջին օրը անհոգ պեռաշկի էիք ուտում քարոզարշավային ավտոբուսում»։

Նիկոլ Փաշինյանն արձագանքեց․ «Ձեր հարցը ծայրից ծայր այն մասին է, որ ՀՀ-ում կան ինստիտուտներ, որ անկախ նրանից՝ ՀՀ վարչապետն ինչով է զբաղված, հոգ է տարել, որ այդ ինստիտուտները աշխատեն։ Իհարկե, ցավում ենք Իրանում և դրա շուրջ տեղի ունեցող իրադարձությունների մասին։ Ձեր հարցի համատեքստում անհասկանալի է՝ ինչի՞ ԱԺ նիստը չենք չեղարկել ընդհանրապես։ Ու որ ինձ ասում եք՝ ինչի ենք պեռաշկի ուտում, ձեզնից չի երևում, որ հացադուլ հայտարարած և քուրձ հագած վիճակում եք, ինչի՞ գլխներիդ մոխիր լցրած չի կամ ինչի՞ չեք ինքնահրկիզվում․․․ Իմիջիայլոց պեռաշկու տեղը կարող ենք ասել»։

Ագնեսա Խամոյանն արձագանքեց․ «Բոլորը «պեռաշկի» էլ են ուտում, հաց էլ են ուտում, ջուր էլ են խմում, բայց երբ ձեր արտաքին հետախուզության ծառայությունը կանխատեսում է, որ Իրանում անկայունությունների աճն էլ ավելի կընդլայնի ՀՀ անվտանգային ռիսկերը, և ասում եք՝ զեկույցներ են, հազար հատ տենց զեկույց է լինում։ Այդ պայմաններում դուք պատերազմի առաջին օրը երբ պեռաշկի եք ուտում, դա նշանակում է, թե Դուք ինչ ազդակ եք ուզում տալ ՀՀ քաղաքացիներին։ Երբ Դուք անհոգ պեռաշկի եք ուտում, դա խորհրդանշական է, դա ոչ թե անվտանգության ցուցիչն է, այլ Ձեր՝ ոչ ադեկվատության ցուցիչը։ Ձեզ բացառապես Ձեր աթոռի պաշտպանությունն է հետաքրքրում ու դրա համար Դուք ամեն ինչ կանեք»։

Կառավարության հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031