Լրահոս
Օրվա լրահոսը

«Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»․ Սուրեն Պապիկյանը հերքում է Արման Թաթոյանի հրապարակած արբանյակային նկարները

Մարտ 04,2026 19:31 Share

«Ձեր նշած անձնավորությունը ստում է։ Նման բան չկա, սիրելի հայրենակիցներ»,- ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ ՔՊ-ական պատգամավոր Լիլիթ Մինասյանն էր հարց տվել «Միասնության թեւեր» նախաձեռնության համակարգող Արման Թաթոյանի այսօր արած այն հայտարարության մասին, որ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են եղել, ինչը ՀՀ կառավարությունը թաքցնում է:

Սուրեն Պապիկյանի գնահատականից՝ Հայաստանում կան կուսակցություններ, որոնց «արբանյակները» մեկ նպատակ ունեն՝ սարսափ տարածել։ Այդ կուսակցություններին՝ առանց անուններ հնչեցնելու, Սուրեն Պապիկյանն ընդհանրական անվանեց՝ «մահվան, պատերազմի  ապատեղեկատվության»։ Վստահեցրեց՝ նպատակը՝ «խաթարել Հայաստանի խաղաղության ճանապարհը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031