«ՀՀ-ի շուրջ խաղաղությունը հաստատված է։ Պետք է հասկանանք, որ եթե խնամքի չի ենթարկվում խաղաղությունն ու կայունությունը, օրերի ընթացքում ամեն ինչ կարող է փլուզվել։ էլի էդ արտահայտությունը, որ դժվարություն ունեմ հայերեն թարգմանելու՝ don’t take it for granted պիտի ասեմ։ Այսինքն, որ տենց էլ պիտի լիներ, ընդհակառակը, եթե ուշադիր եք եղել մեր դահլիճի ընդդիմադիր հատվածի կանխատեսումներին, լրիվ հակառակը պիտի լիներ»,-կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ըստ նրա՝ եթե ընդդիմադիրների կանխատեսումներով լիներ, հիմա կամ մենք պետք է չլինեինք, կամ ծայրահեղ դեպքում օնլայն ռեժիմով պիտի լիներ նիստը։
ԱԺ նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































