Լրահոս
Ֆեյքի վերջը
Օրվա լրահոսը

«Էս տեմպով գնաք, հասնելու եք 3-րդ դասարանում գրած իմ ոտանավորներին»․ Փաշինյանը հեգնեց ընդդիմադիրներին

Մարտ 04,2026 20:12 Share

«Էս տեմպով որ գնաք, հասնելու եք 3-րդ դասարանում գրած իմ ոտանավորներին։ Գալու, ասելու եք, բա դու երրորդ դասարանում էիր ստո՞ւմ, թե՝ հիմա։ Դուք չեք հասկանում, թե ինչու չեք լինելու մյուս խորհրդարանում ամեն օրվա հետ ավելի չեք լինելու մյուս խորհրդարանում»,-«Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվեց՝ ուզում եմ հասկանալ, երբ ասում էիք՝ առանց երաշխավոր խաղաղություն հնարավոր չէ, և 12 ժամ հետո հնարավոր է պատերազմ, թե՝ հիմա, երբ առանց երաշխավոր հաստատել եք փաստաթուղթ, բայց հայտարարում եք, որ խաղաղությունը կայացած փաստ է, ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այսպես արձագանքեց Նիկոլ Փաշինյանը։

Քրիստինե Վարդանյանն արձագանքեց․ «Ավելի լավ է որոշ բաներ չհասկանալ, քան Ձեր նման հասկանալով ստել։ Պարզ բան էի ուզում, որ ՀՀ քաղաքացին տեսնի՝ էս ամենը փաթեթավորեցիք Էյնշտեյնով մի պարզ բան քողարկելու համար, բայց փաստորեն ասացիք, որ անկյունաքարային հարցի շուրջ տեսակետ եք փոխել։ Ես ՀՀ քաղաքացուն մի պարզ ուղերձ ունեմ՝ ՀՀ քաղաքացին ոչնչով ապահովված չէ, որ Դուք վեց ամիս հետո չեք գալու, կանգնեք այդտեղ ու ասեք՝ նորից եմ փոխվել, հիմա էլ ճիշտ հակառակը։ Ձեզ վստահելը հանցագործություն է»։

Կրկին հիշելով Ագնեսա Խամոյանի՝ իրեն ուղղված քննադատությունը այն մասին, որ «երբ Դուք անհոգ պեռաշկի եք ուտում, դա ոչ թե անվտանգության ցուցիչն է, այլ Ձեր՝ ոչ ադեկվատության ցուցիչը», Նիկոլ Փաշինյանը հեգնեց․ «Ամբողջ կառավարությունը 3 ժամ ստեղ նստած է, ո՞վ է էս ընթացքում այս երկրի անվտանգությունն ապահովում, բա երկրի վարչապետը, գա, մի տեղ երկու ժամ կնստի, հա՞, ինչի ենք եկել, նստել, հլը նայեք, ողջ կառավարությունը նստած է այստեղ»։ Այս հումորի ժամանակ կառավարության անդամների «ուշքը ծիծաղից գնաց»։

Կառավարության հետ հարցուպատասխանն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ    
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031