«Որպեսզի աղքատության էջը Հայաստանում փակվի՝ բառիս բուն իմաստով, դրա բանալին ջուրն է եւ ջրի կառավարումը»,- ԱԺ կառավարություն հարցուպատասխանի ժամանակ այսօր հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանն էր ասել, որ 200 հազարից ավել հեկտար հող Հայաստանում անմշակ է եւ հետաքրքրվել՝ ի՞նչ լուծումներ ունի կառավարությունը։
Նիկոլ Փաշինյանի եւ յուր կառավարության առաջարկած լուծումը՝ ինտենսիվ այգեգործության եւ ինտենսիվ ոռոգման համակարգերի ներդրումն ու զարգացումն է։ Ասաց՝ իրենց նախորդ ծրագրում այդ համակարգի ներդրման շեմ էին սահմանել, այն գերակատարել են․ հիմա պետք է զարգացնեն․ «Բայց առանց ջրի նկատմամբ մեր համապատասխան վերաբերմունքի, դա մի ինչ-որ պահի կկանգնի, որովհետեւ կպարզվի, որ փողը կա, հողը կա, բայց ջուրը չկա։ Ջրային ռեսուրսներ մեր լեռներում գոյանում են, խնդիրը դա էֆեկտիվ կուտակելն ու օգտագործելն է»։
Ըստ նրա, կարող է այսօր ոռոգման համար նախատեսվածից եռապատիկ անգամ ավել ջուր բաց թողնվել, բայց դա մեզ չօգնի, քանի որ մեր ջրի կեսը կորսվում է․ «Ամեն անգամ ուզել ենք սկզբունքային մոտեցում ցուցաբերել, ասել ենք, լավ սոցիալական հարց է առաջանում։ Բայց լավություն չենք արել դրանով մեր գյուղացուն։ Հիմա՝ պետք է անենք»։
Կարդացեք նաև
Հաջորդ հինգ տարվա համար մեր ջրային ռեսուրսների կոնսոլիդացումն ու կառավարումը ՔՊ-ի առաջնահերթությունն է լինելու:
Մանրամասները՝ տեսանյութում
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































